ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 206-Ա
«ՀՈՒՍՈ ՏՈՒՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԹՈՒԹՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 642,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գթության խոհանոց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.05.21 N 423-Ա, 05.05.25 N 275-Ա)
2. «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
12.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 206-Ա որոշման |
«ԳԹՈՒԹՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակով պայմանավորված սույն ծրագրի իրականացումը կարևոր դեր կխաղա Երևան քաղաքում կարիքավոր ընտանիքների սոցիալական լարվածության թեթևացման գործընթացում։ Ծրագրի հիմնական նպատակներն են նվազեցնել շահառուների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սիրիահայ ներգաղթյալ և Երևան համայնքի հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով անձանց սոցիալական խոցելիությունը նրանց՝ օրական մեկ անգամ տաք, բարձր կալորիականությամբ սնունդ տրամադրելով «Գթության խոհանոց» ծրագրի բարեգործական ճաշարանում։ Նպաստել նրանց հոգեբանական վիճակի բարելավմանը՝ ստեղծելով պայմաններ՝ միմյանց հետ շփվելու, հաղորդակցվելու և առօրյա հոգսերից մի փոքր կտրվելու համար, իսկ սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վիճակի թեթևացման նպատակով տրամադրել անհրաժեշտ խնամքի ծառայություն: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպություն, հասցե՝ Բադշթրասե 39-41, 70372 Շտուտգարտ, Գերմանիա. 2) Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտե (անհատ բարերարներ), հասցե՝ Էռլենհալդե 29, 73457 Էսսինգեն, Գերմանիա. 3) «Գթության խոհանոց» Երևանի ընկերական շրջան (անհատ բարերարներ), հասցե՝ Դրոյի 22/5, 0069 Երևան, Հայաստան։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դրոյի փողոց 22/5, 0069, ՀՎՀՀ՝ 00903591) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Երևան քաղաք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
642,000,000 դրամ (որից ակնկալում ենք 467,627,428 դրամի հարկային արտոնություն) |
7. |
Բարեգործություն ստացողը |
1) Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սիրիահայ ներգաղթյալ և Երևան քաղաքի հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, և սոցիալապես անապահով անձինք։ Ծրագրի շահառուներն ընտրվում են ըստ վերոնշյալ վարչական շրջանների կողմից ներկայացված ցուցակների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Երևան քաղաքում բնակվող անձանց շրջանում «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից անցկացված կարիքների գնահատման արդյունքների. 2) Երևանում ապրող սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող տարեցներ և հաշմանդամություն ունեցող ընդհանուր առմամբ 68 անձ՝ հետագայում մինչև 100 ավելացման հնարավորությամբ։ Շահառուներն ընդգրկվում են վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ համագործակցությամբ։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Երևան քաղաքում 150 շահառուի համար նախատեսվում է իրականացնել «Գթության խոհանոց» բարեգործական ճաշարան ծրագիրը, որի շրջանակներում օրական մեկ անգամ շահառուները հնարավորություն կունենան ստանալու տաք, կալորիականությամբ հարուստ սննդամթերք: Միջոցառման իրականացման համար նախատեսվում է ձեռք բերել 57 տեսակի սննդամթերք, սարքավորումներ (սննդի մշակման սարքեր, սառնարաններ, սառցեխցիկներ, խոհանոցային վառարաններ, լվացքի մեքենաներ և այլն), գրասենյակային պարագաներ, տնտեսական պարագաներ, մեքենայի վառելիք և յուղ, շարժամիջոցների պահպանման և սպասարկման ծառայություն, աուդիտորական ծառայություն, հոգալ կոմունալ ծառայությունները (գազ, ջուր, էլեկտրաէներգիա, կապի ծառայություններ), իրականացնել շենքի և տարածքի սպասարկում և վերանորոգում, ինչպես նաև նախատեսվում է հումանիտար բեռի ներմուծում, որն իր մեջ կներառի բացառապես նոր կենցաղային տեխնիկա, կանացի և տղամարդու հագուստ, կոշիկներ, տնտեսական ապրանքներ: Միջոցառումն իր մեջ ունի նաև արտակարգ իրավիճակներում արձագանքելու ծառայություն, մասնավորապես դաշտային խոհանոցի միջոցով արտակարգ իրավիճակներում պատահարից տուժած բնակչությանը և տեղում աշխատող փրկարարական և կամավորական ուժերի համար սննդի կազմակերպում դաշտային պայմաններում, որի շրջանակներում նախատեսվում է դաշտային խոհանոց սարքի համար վրանների և պահեստամասերի ներմուծում: Դաշտային խոհանոց թիմի տեղափոխման և համապատասխան գնումների իրականացման համար ներմուծվելու է մեկ մարդատար մեքենա, իսկ դաշտային խոհանոց սարքը և օժանդակ միջոցները (վրաններ և անհրաժեշտ պարագաներ) տեղափոխելու համար ներմուծվելու է՝ մեկ բեռնատար ավտոմեքենա: Իրականացվելու է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 472,000,000 դրամի չափով (որից ակնկալում ենք 407,627,428 դրամի հարկային արտոնություն). 2) Երևան քաղաքում բնակվող սոցիալապես անապահով, միայնակ, տեղաշարժման դժվարություններ ունեցող 68 անձի կցուցաբերվի սոցիալ-հոգեբանական օգնություն իրենց հասցեներում՝ սոցիալական սպասարկողի, բուժքրոջ և սոցիալական աշխատողի կողմից: Նախատեսվում է նաև տարեկան մի քանի անգամ նրանց համար կազմակերպել սոցիալական տարբեր միջոցառումներ և էքսկուրսիաներ՝ դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր: Իրականացվելու է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 170,000,000 դրամի չափով (որից ակնկալում ենք 60,000,000 դրամի հարկային արտոնություն): |
10. |
Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) սննդամթերքի ձեռքբերում՝ 243,243,000 դրամ. 2) խոհանոցային գույքի և սարքավորումների ձեռքբերում՝ 8,190,000 դրամ. 3) ավտոմեքենայի վառելիքի և յուղի ձեռքբերում՝ 29,250,000 դրամ. 4) գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 1,755,000 դրամ. 5) տնտեսական պարագաների ձեռքբերում՝ 7,020,000 դրամ. 6) շենքի և տարածքի սպասարկման, վերանորոգման ծառայությունների ձեռքբերում՝ 11,700,000 դրամ. 7) ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայություն՝ 8,775,000 դրամ. 8) կոմունալ ծառայություններ՝ 29,250,000 դրամ, 9) աուդիտորական ծառայություններ՝ 14,625,000 դրամ. 10) կենցաղային տեխնիկայի, կանացի և տղամարդու հագուստի, կոշիկների, տնտեսական ապրանքների ներմուծում (բացառապես նոր)՝ 15,500,000 դրամ. 11) մեկ բեռնատար և մեկ մարդատար մեքենաների ներմուծում՝ 5,351,550 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) խոհանոցային գույքի և սարքավորումների ձեռքբերում՝ 8,190,000 դրամ. 2) ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում՝ 29,250,000 դրամ. 3) գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 1,755,000 դրամ. 4) տնտեսական պարագաներ՝ 7,020,000 դրամ. 5) ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայություն՝ 8,775,000 դրամ. 6) աուդիտորական ծառայություններ՝ 14,625,000 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն (տրամադրում է ծրագրում ընդգրկվելիք շահառուների ցանկը). 2) Երևանի քաղաքապետարանը (տրամադրում է ծրագրում ընդգրկվելիք շահառուների ցանկը). 3) «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի գործունեության ոլորտին առնչվող և նույն ոլորտում իրենց գործունեությունը ծավալող միջազգային (Գերմանական կարմիր խաչ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիր, Գերմանիայի միջազգային զարգացման ընկերություն) և տեղական հասարակական կազմակերպություններ («Լիարժեք կյանք», «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպություններ, Հայկական կարմիր խաչի ընկերություն և այլոք)։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 18.05.21 N 423-Ա, 05.05.25 N 275-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
12.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
