ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1562-Ա |
«25» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 27.03.2025 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/111 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար համակարգիչների, մոնիտորների և տպիչների ձեռքբերման ընթացակարգին հայտեր ներկայացրած և hամակարգի կողմից 3-րդ չափաբաժնի մասով 1-ին տեղ զբաղեցրած «Սոպրանո Գրուպ» ՍՊԸ-ն և 5-րդ, 6-րդ չափաբաժինների մասով 1-ին տեղ զբաղեցրած «Նոութբուք Սթոր» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Մասնակիցներ) խախտել են գնման ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունները:
Մասնակցների կողմից ներկայացված հայտերում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ: Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 41-րդ կետի պահանջները, 09.04.2025 թվականին մեկ աշխատանքային օրով կասեցրել է նիստը և առաջարկել Մասնակիցներին հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները: Սահմանված ժամկետում Մասնակիցների կողմից արձանագրված անհամապատասխանությունները չեն շտկվել: Գնահատող հանձնաժողովը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 42-րդ կետով, Մասնակիցների հայտերը գնահատել է անբավարար և մերժել:
Գնման ընթացակարգի շրջանակում չկայացած ընթացակարգի մասին հայտարարությունը՝ 3-րդ, 5-րդ և 6-րդ չափաբաժինների մասով 15.04.2025 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Սոպրանո Գրուպ» ՍՊԸ-ին և «Նոութբուք Սթոր» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|