ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2025 թվականի N 526-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 417-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1833-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝
«1.1. Սույն միջոցառման շրջանակում 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար շահառու են նաև սույն հավելվածի 1-ին կետով սահմանված խմբերում չներառված և այդ կետով սահմանված պայմաններին բավարարող՝ 18 տարեկանից մինչև 62 տարեկանը ներառյալ անձինք:».
2) N 1 հավելվածի 4-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 1.1-ին կետով սահմանված անձանց, որոնց դեպքում սոցիալական աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար» բառերով.
3) N 2 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը «1-ին» բառից հետո լրացնել «կամ 1.1-ին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 417-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) N 1 հավելվածի 3-րդ կետում «ապրիլ» բառը փոխարինել «հունիս» բառով.
2) N 2 հավելվածի 7-րդ կետից հանել «՝ բացառությամբ մայիս ամսվա ընթացքում ներկայացված դիմումների, որոնց հիման վրա դրամական աջակցությունը վճարվում է նաև ապրիլ ամսվա համար» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |