Գլխավոր տեղեկություն
Համար
N 530-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.04.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2025 թվականի N 530-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. ՌՆ8. կետի Նկարագիր 1.-ի k. ենթակետում «N-պիրրոդիլինոն, 1-մեթիլ- 2- պիրրոդիլինոն» բառերը փոխարինել «1-մեթիլ-2- պիրրոդիլինոն (N-մեթիլ-2- պիրրոդիլինոն) բառերով,

բ. ՌՆ10. կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

ա) 1-ին պարբերությունը «ավիաշարժիչներ» բառից հետո լրացնել «, անդր-ուղեծրային թռչող սարք» բառերով,

բ) g. ենթակետը «ինքնաթիռների» բառից հետո լրացնել «կամ ՌՆ10.j. կետում նշված «անդր-ուղեծրային թռչող սարքերի» բառերով,

գ) i. ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«j. «Անդր-ուղեծրային թռչող սարք» և հարակից սարքավորումներ և դրանց համար հատուկ նախագծված կամ փոփոխված բաղադրամասեր, ինչպիսիք են`

1. «անդր-ուղեծրային թռչող սարք»,

2. արձակող սարքեր, վերականգնման սարքավորումներ, վերգետնյա օժանդակող սարքավորումներ,

3. ղեկավարման և վերահսկման համար նախագծված սարքավորումներ:»:

դ) «Նկարագիր 3.»-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նկարագիր 3. ՌՆ10.a., ՌՆ10.d. և ՌՆ10.j. ենթակետերի նպատակների համար ռազմական նշանակության օգտագործման համար փոփոխված ոչ ռազմական «ինքնաթիռի», ավիաշարժիչների կամ «անդր-ուղեծրային թռչող սարքի» համար հատուկ նախագծված բաղադրամասերը ու հարակից սարքավորումները կիրառելի են միայն այն ռազմական բաղադրամասերի նկատմամբ և այն հարակից ռազմական սարքավորման համար, որոնք պետք են եղել ռազմական նշանակության օգտագործման համար փոփոխելու համար:»,

ե) «Նկարագիր 4.»-ում «ՌՆ10. a. ենթակետում» բառերը փոխարինել «ՌՆ10. a. և ՌՆ10.j. ենթակետերում» բառերով,

գ. ՌՆ19. կետում կատարել հետևյալ փոփոխությունները ու լրացումը՝

ա) a., b. և c. ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«a. «Լազերային» զենքի համակարգեր, որոնք հատկանշված չեն ՌՆ19.f. ենթակետում:

b. Մասնիկային ճառագայթային զենքի համակարգեր:

c. Բարձր հզորության ռադիո հաճախականության (RF) զենքի համակարգեր:»,

բ) «Նկարագիր 2.»-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տեխնիկական նկարագրով.

«Տեխնիկական նկարագիր. ՌՆ19. կետի նպատակների համար 'զենքի համակարգերը' նախագծված են թիրախը վնասելու, ոչնչացնելու կամ առաջադրանքը ձախողելու համար:».

2) որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի 7-րդ ենթակետի բ. պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«գ. տեղեկատվություն իրականացվող գործունեության ոլորտի, լիցենզիա ստանալու նպատակի վերաբերյալ:».

3) որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի բ. պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«գ. տեղեկատվություն իրականացվող գործունեության ոլորտի, լիցենզիա ստանալու նպատակի վերաբերյալ:».

4) որոշման N 4 հավելվածի 7-րդ կետի բ. պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«գ. տեղեկատվություն իրականացվող գործունեության ոլորտի, լիցենզիա ստանալու նպատակի վերաբերյալ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2025 թվական: