ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 323-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի չորրորդ շրջանի զեկույցի դիտարկմանը մասնակցելու նպատակով 2025 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 2-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ ներքոնշյալ անդամների Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել՝
1) Ռոբերտ Աբիսողոմոնյանինը, Կարինե Սուջայանինը և Սոֆյա Մարգարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Տաթևիկ Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Լենա Նանուշյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
4) Աննա Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
5) Արթուր Մարտիրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
6) Արամ Մեյմարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
7) Հայկանուշ Չոբանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 323-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ռ. Աբիսողոմոնյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) (30.04.2025 թ. - 02.05.2025 թ.) |
Տ. Ստեփանյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (30.04.2025 թ. - 02.05.2025 թ.) |
Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (01.05.2025 թ. - 02.05.2025 թ.) |
Ա. Կարապետյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (30.04.2025 թ. - 02.05.2025 թ.) |
Ա. Մարտիրոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (30.04.2025 թ. - 02.05.2025 թ.) |
Ա. Մեյմարյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ (30.04.2025 թ. - 02.05.2025 թ.) |
Կ. Սուջայան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ (30.04.2025 թ. - 02.05.2025 թ.) |
Հ. Չոբանյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ (30.04.2025 թ. - 02.05.2025 թ.) |
Ս. Մարգարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիտորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի վարիչ (30.04.2025 թ. - 02.05.2025 թ.) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
22.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
