ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1440-Ա |
«16» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի16.04.2025 թ. հ. 1440-Ա որոշման |
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
հ/հ |
Հաշմանդամի |
Փոխադրող մեքենայի համարանիշը |
Փոխադրող անձը |
Արտոնության տրամադրման ժամկետը |
1 |
Ավետիք Ռաֆիկի Մաթոսյան |
32 SU 921 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
2 |
Անաստաս Արտյուշայի Ալեքսանյան |
73 QQ 773 |
փոխադրվում է ինքնուրույն |
01.06.2025թ. |
3 |
Էրիկ Հովիկի Գրիգորյան |
23 ER 023 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
4 |
Արմեն Մանուկի Կակաչյան |
03 MB 033 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
5 |
Արմեն Ռաֆիկի Բեգյան |
37 TO 240 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
6 |
Նորիկ Խանամիրի Վարդանյան |
33 PL 083 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
7 |
Հայկ Վրեժի Աբգարյան |
10 HH 700 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
8 |
Նարեկ Արզունի Հովհաննիսյան |
89 PN 989 |
Արզուն Հովհաննիսյան |
31.12.2025թ. |
9 |
Մեսրոպ Մարատի Գալստյան |
01 LM 033 |
Լուսինե Պետրոսյան |
31.12.2025թ. |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
