ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 478-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու և պետական գույքի գրավադրման պայմանները սահմանելու մասին» N 2102-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4․1-ին կետով.
«4․1․ Սահմանել, որ ուղղակի ձևով պետական գույքի մասնավորեցման, օտարման կամ օգտագործման տրամադրման մասին համապատասխան իրավական ակտերով սահմանված ներդրումների չափը և կատարման ժամկետները բավարար իրավական և տնտեսական հիմնավորման առկայության դեպքում կարող են փոփոխվել՝ կոմիտեի համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ։ Ընդ որում, փոփոխման են ենթակա միայն այն ներդրումները, որոնց չկատարման համար հաշվարկված տուգանքները արդեն իսկ վճարվել են։»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2025 թվական:
