ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 885-Ա
«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Իրանի իսլամական հանրապետությունից Թեհրանի Հայոց թեմական խորհրդի կողմից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (23 տեղ, 13,020 կգ ընդհանուր քաշով, 7,379.19 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Խաչատրյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 21.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ փոխվարչապետի N 885-Ա որոշման  | 
ՑԱՆԿ
«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
| 
 NN ը/կ  | 
 Անվանումը  | 
 Տեղը  | 
 Քանակը (հատ)  | 
 Քաշը (կգ)  | 
 Արժեքը (ԱՄՆ-ի դոլար)  | 
| 
 1.  | 
 Օճառ (տուփ)  | 
 2  | 
 145  | 
 1421  | 
 1,667.50  | 
| 
 2.  | 
 Լվացքի փոշի (տուփ)  | 
 13  | 
 574  | 
 7395  | 
 1,435  | 
| 
 3.  | 
 Շամպուն (հատ)  | 
 5  | 
 11,232  | 
 2744  | 
 1,347.84  | 
| 
 4.  | 
 Ատամի մածուկ  | 
 1  | 
 125  | 
 595  | 
 25  | 
| 
 5.  | 
 Ատամի խոզանակ  | 
 1  | 
 10,035  | 
 290  | 
 1,103.85  | 
| 
 6.  | 
 Էլեկտրական տաքացուցիչ  | 
 1  | 
 300  | 
 575  | 
 1,800  | 
| 
 23  | 
 13,020  | 
 7,379.19  | |||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Խաչատրյան | 
| 
 21.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  |