ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1204-Ա |
«01» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի Հ.2554-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 30.08.2024թ. տրված հ.Կ-30082024-01-1024 որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 15.05.2020թ. հ.25072024-01-0394 վկայականը, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացի Ստեփան Սապոնջյանի 30.07.2024թ. հ.Դ-97042-24 և 02.09.2024թ. հ.Դ-111599-24 դիմումները.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 12-ի «Երևան, Նորք-Մարաշ, Նորքի 4-րդ փողոց հ.15/1 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Ստեփան Վարդանի Սապոնջյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2554-Ա որոշման(այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում «ինքնակամ բացված պատուհանը 1 (մեկ) հատ և ինքնակամ բացված դռները 2 (երկու) հատ» բառերը փոխարինել «ինքնակամ բացված պատուհանը 1 (մեկ) հատ, ինքնակամ բացված դռները 3 (երեք) հատ և ինքնակամ բացվածքը 1 (մեկ) հատ» բառերով.
2) 3-րդ կետի 1-ին ենթակետում «166301 (մեկ հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր մեկ)» բառերը փոխարինել «173843 (մեկ հարյուր յոթանասուներեք հազար ութ հարյուր քառասուներեք)» բառերով:
2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը, սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարի Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գումարների տարբերությունը՝ 7542 (յոթ հազար հինգ հարյուր քառասուներկու) դրամ։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
