ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1269-Ա |
«04» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ե.ԿՈՂԲԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.22 ՇԵՆՔԻ Հ.1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գնել Քոչարյանի դիմումը՝ Ե.Կողբացու փողոցի հ.22 շենքի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21042017-01-0195 վկայական, գաղտնաբառ՝ RGIZLCTIHYCH) զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի հ.1528-Ն որոշմամբ` Երևան քաղաքի Ե.Կողբացու փողոցի հ.22 հասցեի տարածքները ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ, որի ձեռքբերող է ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը: Երևանի քաղաքապետի և «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2018 թվականի դեկտեմբերի 14-ին կնքվել է պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի հ.1227-Ա որոշմամբ՝ առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի հ.945-Ն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում գտնվող, սեփականության իրավունքով «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասերն օտարել նույն բաժնետերն ունեցող «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանը, ինչպես նաև օտարել գերակա հանրային շահ ճանաչված տարածքի առկա սեփականատերերից և Երևան համայնքից հետագա ձեռք բերվող հողամասերը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ hողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 1-ին գոտում: Հողամասի ծածկագիրն է 01-006-529-044-001 /ծածկագիրը ներառված է Երևանի ավագանու 2012 թվականի հունիսի 26-ի հ.470-Ն որոշման մեջ, տող՝ 45795/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի հ.1227-Ա և 2018 թվականի դեկտեմբերի 27-ի հ.1528-Ն որոշումներով, հաշվի առնելով 2018 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրի 5.6-րդ կետը, «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի մարտի 7-ի հ.9/1-07.03.25 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.07.2023թ. հ.Ն/33759-23, 25.07.2023թ. հ.Ն/37853-23 և 26.02.2025թ. հ.Դ-18672-25, Դ-18705-25 եզրակացությունները.
1. Ե.Կողբացու փողոցի հ.22 շենքի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ավտոտնակի զբաղեցրած 27.7քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանը՝ հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 1-ին գոտու արժեքով, որը կազմում է 9.141.000 (ինը միլիոն հարյուր քառասունմեկ հազար) ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմում ու հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթեր ներկայացնելուց հետո՝ Երևանի քաղաքապետի անունից կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
4. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
