ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 1994 թ. N 307
քաղ. Երևան
ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇՏԱԲԻ ՄԱՍԻՆ
Սևանի տարածաշրջանում իրավիճակի կայունացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի կազմը.
Ա. Գոմցյան | - ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահ (շտաբի պետ) | |
Լ. Նազարյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տասներորդ վարչության պետի տեղակալ (շտաբի պետի տեղակալ) | |
Ս. Բարսեղյան | - պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
Վ. Գասպարյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության Սևանի տարածաշրջանային վարչության պետ | |
Մ. Գրիգորյան | - ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ | |
Գ. Խաչատրյան | - պատգամավորների Հրազդանի քաղխորհրդի գործկոմի նախագահ | |
Վ. Հակոբյան | - պատգամավորների Կամոյի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
Վ. Հարությունյան | ՀՀ վարչապետի խորհրդական | |
Գ. Հովեյան | - պատգամավորների Կամոյի քաղխորհրդի գործկոմի նախագահ | |
Ռ. Ղուկասյան | - պատգամավորների Սևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ | |
Ք. Մանուկյան | - պատգամավորների Հրազդանի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
Հ. Սահակյան | - պատգամավորների Մարտունու շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
Զ. Սարգսյան | - պատգամավորների Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
Դ. Սիմոնյան | - պատգամավորների Սևանի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
2. Օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբին` շարունակել տարածաշրջանի պաշտպանության ամրապնդման գործում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փոխհամաձայնեցված մասնակցությունն ապահովելու աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, Սևանի տարածաշրջանի պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբին ցույց տալ անհրաժեշտ աջակցություն նրա առջև դրված խնդիրների լուծման, ստեղծված իրավիճակին համապատասխան տարածաշրջանի բնակավայրերում հասարակական պատշաճ կարգուկանոնի հաստատման գործում,
4. Պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմին` ստեղծել անհրաժեշտ պայմաններ օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի գործունեության համար նրա նստավայրում` Վարդենիս քաղաքատիպ անվանում:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 7-ի «Օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբ ստեղծելու մասին» N 69 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
