ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 233-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 48,500,850 դրամ ընդհանուր արժողությամբ «Կահույքի տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2025 թվականի մարտի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 48,500,850 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
11.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 233-Ա որոշման |
«ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության համայնքներին կահույքի տրամադրում սոցիալական աջակցության նպատակով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես |
4. |
Ծրագրի կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ (քաղ. Երևան, Վիկտոր Համբարձումյան փողոց 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ՝ Էջմիածին բնակավայր, Արաքս համայնքի Լուսագյուղ բնակավայր, Արարատի մարզ՝ Մասիս համայնք, Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայր, Կոտայքի մարզ՝ Հրազդան համայնքի Հրազդան բնակավայր, Գեղարքունիքի մարզ` Սևան համայնքի Դդմաշեն բնակավայր, Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայր, Սյունիքի մարզ` Սիսիան համայնքի Տղուկ և Շենաթաղ բնակավայրեր, Վայոց ձորի մարզ` Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայր, Տավուշի մարզ` Դիլիջան համայնք, Լոռու մարզ` Վանաձոր համայնք, Թումանյան համայնքի Դսեղ բնակավայր բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
48,500,850 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ՝ Էջմիածին բնակավայրի թիվ 2, Արաքս համայնքի Լուսագյուղ բնակավայրի, Արարատի մարզ՝ Մասիս համայնքի թիվ 3, Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրի, Կոտայքի մարզ՝ Հրազդան համայնքի Հրազդան բնակավայրի թիվ 6, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի, Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի, Սյունիքի մարզ, Սիսիան համայնքի Տղուկ և Շենաթաղ բնակավայրերի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի թիվ 3, Լոռու մարզի Վանաձոր համայնքի թիվ 40, Թումանյան խոշորացված համայնքի Դսեղ բնակավայրի մանկապարտեզներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի ապրիլի 21-ից մինչև նոյեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Կահույքի պատվիրում և մատակարարում՝ 48,500,850 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել սկսված 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) մանկապարտեզների կահույքի ձեռքբերում և տեղադրում՝ ա. մանկական մահճակալ- 414 հատ, 27,279,000 դրամ, բ. ներքնակ- 798 հատ, 3,910,200 դրամ, գ. խաղային կենտրոն- 71 հատ, 1,895,700 դրամ, դ. պահարան- 377 հատ, 5,356,400 դրամ, ե. ճաշասեղան– 174 հատ, 2,401,200 դրամ, զ. մանկական աթոռակ- 681 հատ, 4,051, 950 դրամ, է. նստարան- 52 հատ,530,400 դրամ, ը. աշխատասեղան- 26 հատ, 1,027,000 դրամ, թ. աթոռ–55 հատ, 1,210,000 դրամ, ժ. գրատախտակ – 24 հատ, 444,000 դրամ, ի․ բեռնափոխադրում՝ 395,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Տեղական ինքնակառավարման մարմինների հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
11.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
