ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 11.04.25 N 298-Ա)
28 դեկտեմբերի 2018 թվականի N 1685-Ա
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 11.04.25 N 298-Ա)
Հիմք ընդունելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը`
1. Հաստատել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 28-ի N 1685-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության ներկայացուցիչ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության համայնքային ծառայության հարցերի բաժնի ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության ներկայացուցիչ
ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Դու մենակ չես» կանանց աջակցման հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Ընտանիք առանց բռնության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
