ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ապրիլ 2025 թվականի թիվ 44-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բաժին 2 խումբ 2 դաս 1 (Քաղաքացիական պաշտպանություն) հոդված «4269» (Հատուկ նպատակային այլ նյութեր) «1000,0» թիվը փոխարինել «2000.0» թվով:
2) Բաժին 2 խումբ 2 դաս 1 (Քաղաքացիական պաշտպանություն) հոդված «5511» (Համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերում) «246,5» թիվը փոխարինել «8000,0» թվով:
3) Բաժին 9 խումբ 2 դաս 2 (Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կառուցում) «10000,0» թիվը փոխարինել «2246,5» թվով:
4) Բաժին 11 խումբ 1 դաս 1 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «217815,5» թիվը փոխարինել «216815,5» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -12 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ
ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ
ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2025 թվական:
