ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2024 թվականի N 147-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի արտադպրոցական, նախադպրոցական, մշակութային հիմնարկներում մատուցվող ծառայությունների վճարները` համաձայն թիվ 1, 2 հավելվածների:
2. Սահմանել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՀՈԱԿ) կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման վճարների չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Կողմ-16 |
Դեմ-0 | Ձեռնպահ-0 |
1. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ 2. ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ 3. ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ 4. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ 5. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ 6. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ 7. ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ 8. ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ 9. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ 10. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ 11. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ 12. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ 13. ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ 14. ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ 15. ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ 16. ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ |
2024 թվականի նոյեմբերի 19 ք. Սևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ
N |
Անվանումը |
Ծառայության վճարների չափը (դրամ) |
1. |
Դաշնամուր և այլ նվագարաններ | |
1) |
դաշնամուր |
6000 |
2) |
կիթառ |
3000 |
3) |
իոնիկա |
3000 |
4) |
ակորդեոն |
3000 |
5) |
վոկալ |
3000 |
2. |
Ազգային նվագարաններ | |
1) |
դուդուկ |
3000 |
2) |
քանոն |
3000 |
3) |
դհոլ |
3000 |
3. |
Լարային նվագարաններ | |
1) |
ջութակ |
3000 |
4. |
Փողային նվագարաններ | |
1) |
սաքսոֆոն |
3000 |
2) |
կլարնետ |
3000 |
3) |
ֆլեյտա |
3000 |
5. |
Երկրորդ գործիք |
1500 |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ
1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության /ՀՈԱԿ/ կողմից մատուցվող ծառայությունների վճարների չափը 2025 թվականի համար սահմանել 0 դրամ:
2. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության /ՀՈԱԿ/ կողմից մատուցվող ծառայությունների վճարների չափը բոլոր խմբերում 2025 թվականի համար սահմանել 500 դրամ:
3. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության /ՀՈԱԿ/ կողմից մատուցվող ծառայությունների վճարների չափը բոլոր բաժիններում 2025 թվականի համար սահմանել 0 դրամ:
4. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության /ՀՈԱԿ/ կողմից մատուցվող ծառայությունների վճարների չափը 2025 թվականի համար բոլոր խմբերում` 0 դրամ:
5. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում /ՆՈւՀ-եր/ ծնողական վարձավճարների չափը 2025թվականի համար սահմանել 0 դրամ:
6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճը և նախասրահը մշակութային, մարզական և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով տրամադրելու համար` 1 ժամվա վճար սահմանել 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության |
«ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը` յուրաքանչյուր հուղարկավորության համար սահմանել՝ 0 դրամ:
2. Բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման ամսական վճարի չափը 2025 թվականի համար սահմանել՝
N |
Շենքերի հարկերի և բնակարանների թիվը |
Ամսական վճարի չափը (դրամ) |
1. |
6 հարկանի շենք, հարթակում` 4 բնակարան |
6.000 դրամ |
2. |
9 հարկանի շենք, հարթակում` 4 բնակարան |
10.000 դրամ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2025 թվական:
