ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1216-Ա |
«02» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի02.04.2025 թ. հ. 1216-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Հայկազ Գալստյան /լիազորված անձ/ Աշոտ Հովսեփյան |
Նոր Խարբերդի այգետարածք, 24-րդ փողոց, հ.226 |
հողամաս |
Աշոտ Հովսեփյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքի 24-րդ փողոցի 500.0քմ մակերեսով հ.226 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 25.06.2024թ. հ.Հ-7366 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 24-րդ փողոց, հ.59/8 |
01113VFJ266T |
|
2 |
Արմեն Սարգսյան /լիազորված անձ/ Անահիտ Ճանճուրյան |
Գևորգ Ջահուկյան /Այգեստան 11-րդ/ փողոց, հ.99 |
հողամաս |
Անահիտ Ճանճուրյանին սեփականության իրավունքով պատկանող, Գևորգ Ջահուկյան /Այգեստան 11-րդ/ փողոցի հ.99 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.29122021-01-0232/ բաժանման հատակագծով առանձնացվող 493.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գևորգ Ջահուկյան փողոց, հ.99/1 |
01063ESZG8ZL |
|
3 |
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ |
Հ. Թևոսյան փողոց, հ.42/1 շենք, հ.103,104 |
բնակարան |
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ պատկանող, Հ. Թևոսյան փողոցի հ.42/1 շենքի հ.103,104 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Հ. Թևոսյան փողոց, հ.42/1 շենք, բն.4 |
01083R8GHVUH |
|
4 |
Արսեն Համբարձումյան |
Կոմիտասի պողոտա, հ.38 շենք, հ.32 և հ.32/1 |
բնակարան |
Արսեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.38 շենքի հ.32 և հ.32/1 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.25032025-01-0274 և հ.25032025-01-0130/ տրամադրել մեկ միասնական հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.38 շենք, բն.32 |
01033EBDAWYK |
|
5 |
Հարություն Ալեքսանյան |
Թբիլիսյան խճուղի, հ.13/18 |
հողամաս |
Հարություն Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.13/18 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.03112023-01-0338, շին. 5.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 509.92քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.13/21 |
010339JJ4X6Q |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
