ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1221-Ա |
«02» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ա.ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆ» սահմանափակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ալյոնա Տեր-Ստեփանյանի կողմից լիազորված անձ Արշալույս Մարտիրոսյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Ա.ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆ» սահմանափակ բաժնետիրական ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի ապրիլ ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի հ.39 հասցեի դիմաց թվով 1 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվության ապրիլ ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Ա.ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆ» սահմանափակ բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
