ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 197-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 201-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի 6-րդ ենթակետի «ղ» պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝
«ղ. ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում տեղակայված շենքերի շինությունների (ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն, համագումարների կենտրոն, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ այցելուների կենտրոն) վերանորոգման աշխատանքների, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում բացօթյա միջոցառումների հատվածի և բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցում՝ ընդամենը 240,000,000 դրամ,»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
07.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
