ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2025 թվականի N 386-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի «Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու, անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավելի վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույցը կազմելու կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, 2025 թվականի անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, անապահովության նպաստի և հրատապ օգնության չափերը, անապահովության նպաստի նվազագույն չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն, 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն, 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն, 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն, 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն, 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն, 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն, 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 27-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետը.
2) որոշման վերնագրից հանել «2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն,» բառերը.
3) որոշման 19-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին,» բառերը․
4) որոշման N 1 հավելվածի՝
ա․ 39-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7) վարկային պարտավորությունների գծով ամսական մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը։ Ընդ որում՝ ամսական մարման չափը հաշվարկվում է կիրառելով տոկոսադրույքի վերագրումներ՝ վարկի մարման անուիտետային եղանակով՝ հետևյալ բանաձևով.
որտեղ`
ա․ R -ը վարկի ամսական մարման չափն է, որի հաշվարկը կատարվում է մեկ միավորային ճշգրտությամբ և կլորացվում է մաթեմատիկական կանոններով.
բ․ P –ը վարկի մայր գումարի մնացորդի գումարն է․
գ․ n –ը վարկի ժամկետին մնացած ամբողջական ամիսների թիվը․
դ․ r–ը վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի (հիփոթեքի կամ գյուղատնտեսական վարկի դեպքում կիրառվում է 13% տարեկան փաստացի տոկոսադրույքի, այլ վարկերի դեպքում՝ 20% տարեկան փաստացի տոկոսադրույքի) 1/12 մասն է.»,
բ․ 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7․1-ին ենթակետով.
«7․1) ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր, եթե երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100000 ՀՀ դրամը կամ համարժեք արժույթը․»․
5) որոշման N 1 հավելվածի՝
ա․ N 1 ձևի 12-րդ կետը և N 2 ձևի 11-րդ կետը «վերաբերող փոփոխությունները» բառերից հետո լրացնել «, որևէ վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով կնքված երաշխավորության պայմանագրի պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը» բառերով,
բ․ N 3 ձևը 79-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 79․1-ին կետով.
« |
|
». |
6) որոշման N 3 հավելվածի՝
ա. 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
բ․ 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
3. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությամբ, 5-րդ ենթակետով, ինչպես նաև 6-րդ ենթակետի «բ» պարբերությամբ փոփոխվող՝ որոշման N 3 հավելվածով հաստատված ցանկի 15-րդ կետի 8-րդ սյունակի 14-րդ կետով նախատեսված դրույթները կիրառվում են 2025 թվականի ապրիլի 21-ից հետո։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2025 թվական:
