ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1017-Ա |
«20» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի Հ.5541-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով.
1. Երևանի քաղաքապետի 2008 թվականի նոյեմբերի 27-ի «Դավիթ-Բեկի փողոցի, հ.180/25 հասցեում պետական սեփականություն հանդիսացող 1266,90քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» հ.5541-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «1266,90քմ» բառերը փոխարինել «676,74քմ» բառերով։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |
