ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2025 թվականի N 351-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ և 57.1-ին կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ընդունել «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/21Շ-1, «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/10Շ-1, «Լենճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/9Շ, «Արցախճան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված թիվ ՏԿԵՆ- ԲՄԽԾՁԲ-2024/6Ն, «Ճաննախագիծ» ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված թիվ ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2024/8Ն-1 և «Արցախճան ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված թիվ ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/13Ն պայմանագրերի կատարման արդյունքները՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 110-րդ կետի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական:
