ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 1994 թ. N 34
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կոլեգիայի կազմի մասին» N 350 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կազմակերպական-վերահսկողական վարչության պետի տեղակալ Գ. Մ. Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության Երևան քաղաքի Շենգավիթի շրջանի հարկային պետական տեսչության պետ Ա. Հ. Քամալյանին հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կոլեգիայի անդամներ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
