ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 1993 թ. N 385
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 203 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքի հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում և ժամանակավոր այլ կացարաններում ապաստանած փախստականներից կոմունալ ծառայությունների վարձի գանձման մասին» N 203 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. 1993 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքից հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում և ժամանակավոր այլ կացարաններում ապաստանած փախստականների համար կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, ջեռուցման, սանմաքրման) վարձը սահմանել Հայաստանի Հանրապետության բնակչությանը նախատեսված սակագներին համապատասխան` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ ծառայությունների վճարման համար նախատեսված արտոնությունները».
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը` «Հայէներգոարդ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության, «Հայգազարդ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության, «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման և պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի հետ համատեղ մշակել մեկ բնակչի հաշվով էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, ջեռուցման սպառման միջին նորմեր (հիմք ընդունելով տեղադրված ընդհանուր էլեկտրահաշվիչի և չափիչ սարքերի ցուցմունքները) և այդ նորմերին համապատասխան հաստատել վարձի գանձման կարգը»:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
