ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2025 թվականի N 317-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «այաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 173-րդ կետը «շինարարական-մոնտաժային» բառերից հետո լրացնել «ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցանկում ներառված ներքին հարդարման» բառերով․
2) որոշման N 5 հավելվածում՝
ա. N 1-2 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով՝
«20.1. Ներքին հարդարման աշխատանքների
վերաբերյալ պահանջներ
—————————————
(բազմաբնակարան շենքերի դեպքում նշվում են
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի
հրամանով հաստատված ցանկում ներառված
ներքին հարդարման աշխատանքների
նախատեսման վերաբերյալ պահանջներ)»,
բ. N 3-2 ձևը «համարվում է ավարտված» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցանկում ներառված ներքին հարդարման աշխատանքները)» բառերով,
գ. N 3-2-2 ձևի վերնագիրը «շինարարական աշխատանքների ավարտն» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցանկում ներառված ներքին հարդարման աշխատանքներն)» բառերով և տեքստը «շինարարական աշխատանքներն ավարտված» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցանկում ներառված ներքին հարդարման աշխատանքներն ավարտված)» բառերով։
2. Որոշման ամբողջ տեքստում «հաշմանդամ» բառն իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) ստացած ծրագրերի վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2025 թվական:
