ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 871-Ա |
«11» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑ Հ.128 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հասմիկ Հայրապետյանի լ/ա Նարինե Ամատունու դիմումը և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած ՎԴ/1774/05/22 վճիռը` Վարդանանց փողոց հ.128 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հասմիկ Հայրապետյանին պատկանող շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10062021-01-0246 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած ՎԴ/1774/05/22 վճիռը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-164029-24 եզրակացությունը.
1. Վարդանանց փողոց հ.128 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հասմիկ Հայրապետյանին պատկանող շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում` որպես բնակելի տուն /«ՀՀՇՆ 31-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը հաշվառել որպես բնակելի տուն:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված շինության գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն պահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
