Գլխավոր տեղեկություն
Համար
N 524-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.02.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.02.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 524-Ա

«20» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Համլետ Ասատրյանի լ/ա Կարեն Ասատրյանի դիմումը՝ Այգեձորի փողոցի հ.78/41 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Համլետ Ասատրյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15042022-01-0292 վկայական) հողամասին կից հողամասը՝ որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով տրամադրելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ կադաստրի կոմիտեի 07.11.2023թ. հ.ԱՏ-07112023-01-1006 տեղեկանքը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15042022-01-0292 վկայականը / ծածկագիր՝ 01-003-0136-0629/, Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 23.10.2023թ. հ.ԴԳ-7073, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 16.10.2023թ. Ն/53.13/40086-2023, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 10.10.2023թ. հ.ՄՇ/36010 գրությունները և ներկայացված էսքիզ-առաջարկը:

Համաձայն ներկայացված տեղագրական հանույթի ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 313.5 քմ և քննարկվող տարածքի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա ՀՀ կառավարության 26.05.2016թ. հ.550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի դրույթները, այն է՝ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքը կամ ռելիեֆը (երկրի մակերևույթի ամբողջություն) թույլ չի տալիս այն կառուցապատել, կամ օտարվող հողամասը կարող է կառուցապատվել բացառապես օժանդակ շինություններով, բակային ջրավազաններ ու կառույցներ համարվող տնտեսական օգտագործման շինություններով, կցակառույցներով կամ ավտոտնակներով/:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 3-րդ գոտում /ծածկագրեր՝ 01-003-0136-0434 և 01-003-0136-0501/ ներառված է Երևան քաղաքի ավագանու՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի հ.238-Ն որոշման մեջ, տողեր՝ 34 և 35/:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-119615-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Այգեձորի փողոցի հ.78/41 հասցեին կից հողամասի մակերեսը կազմում է 313.5քմ:

2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

3. Այգեձորի փողոցի հ.78/41 հասցեին կից՝ 313.5քմ մակերեսով հողամասին տրամադրել «Այգեձորի փողոց, հ.78/44» հասցեն:

4. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Այգեձորի փողոցի հ.78/41 հասցեին կից՝ 313.5քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:

5. Այգեձորի փողոցի հ.78/41 հասցեում գտնվող Համլետ Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից՝ 313.5քմ մակերեսով հողամասը, Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 3-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 43 709 738 (քառասուներեք միլիոն յոթ հարյուր ինը հազար յոթ հարյուր երեսունութ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`

1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.

2) հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը և տեղական վճարը հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից Համլետ Ասատրյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին:

8. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 5-րդ կետը համարվում է ուժը կորցրած:

9. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, հասցեի տրամադրման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Համլետ Ասատրյանի միջոցների հաշվին:

10. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:

11. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

12. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

13. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Ներմուծեք նկարագրությունը_23994

Ներմուծեք նկարագրությունը_23995

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան