ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 730-Ա |
«05» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ Հ.6 ՇԵՆՔԻ Հ.13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տաթևիկ Մինասյանի լ/ա Համլետ Խալաթյանի դիմումը` Գ. Նժդեհի փողոցի հ.6 շենքի հ.13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Տաթևիկ Մինասյանին պատկանող բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 14042016-01-0078 վկայական) գործառական նշանակությունը փոփոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-13009-24 եզրակացությունը.
1. Գ. Նժդեհի փողոցի հ.6 շենքի հ.13 հասցեում սեփականության իրավունքով Տաթևիկ Մինասյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
