ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 289-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 180-Ն որոշման հավելվածի (այսուհետ` հավելված) տեքստում և N 4 ձևում «12 շաբաթական» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «11 շաբաթ 7 օր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
1) հավելվածի 9-րդ կետի`
ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «, իսկ կասկածելի դեպքերում`» բառերը փոխարինել «և» բառով,
բ. 2-րդ ենթակետում «սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հանձնաժողովի որոշմամբ» բառերը փոխարինել «առողջապահական հաստատության գործադիր մարմնի ղեկավարի համապատասխան ակտով ստեղծված, մշտապես գործող բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) որոշմամբ» բառերով.
2) հավելվածի 10-րդ կետում «սույն կարգի 16-րդ կետի համաձայն ստեղծված հանձնաժողովի որոշմամբ» բառերը փոխարինել «հանձնաժողովի որոշմամբ» բառերով.
3) հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) չզարգացող հղիություն (մինչև հղիության 9-րդ շաբաթ ժամկետ), մահացած պտուղ.».
4) հավելվածի 14-րդ կետը «հիվանդանոցային» բառից հետո լրացնել «կամ արտահիվանդանոցային» բառերով.
5) հավելվածի 15-րդ կետում «մինչև 12 շաբաթական հղիության» բառերը փոխարինել «մինչև 11 շաբաթ 7 օրը կամ սոցիալական ցուցումով հղիության» բառերով.
6) հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Մինչև 16 տարեկան անձի հղիության արհեստական ընդհատման համար, բացի սույն կարգի 15-րդ կետով սահմանված դիմումից (N 1 ձև), որը ներբեռնվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ, ներկայացվում է նրա ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա լիազորած կոնտակտային անձի տված գրավոր համաձայնությունը (N 2 ձև):».
7) հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետերով սահմանված բժշկական ցուցումների առկայության դեպքում հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հանձնաժողովի հիմնավորված որոշման հիման վրա` հղի կնոջ գրավոր համաձայնությամբ (N 3 ձև), իսկ մինչև 16 տարեկան անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձի տված գրավոր համաձայնությամբ (N 3 ձև)՝ բժշկական քարտին կցելով կնոջ ախտորոշումը հավաստող համապատասխան բժշկական փաստաթուղթը:».
8) հավելվածը 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.
«17.1. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված սոցիալական ցուցումների առկայության դեպքում հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հանձնաժողովի հիմնավորված որոշման հիման վրա` հղի կնոջ գրավոր դիմումով (N 1 ձև), որը ներբեռնվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ, իսկ մինչև 16 տարեկան անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձի տված գրավոր համաձայնությամբ (N 3 ձև)՝ կցելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական ցուցումը հաստատող փաստաթղթերը (ամուսնու մահվան դեպքում` մահվան վկայականի պատճենը, կնոջ կամ ամուսնու՝ օրենքով սահմանված կարգով նշանակված պատիժը ազատազրկման վայրում կրելու դեպքում` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի օրինակը, բռնաբարության դեպքում` դատաբժշկական փորձաքննության եզրակացության օրինակը, ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծության վկայականի պատճենը):».
9) հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
«19.1. Մինչև հղիության 8 շաբաթական ժամկետում դեղորայքային եղանակով հղիությունը ընդհատելու նպատակով կինը կարող է դիմել արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող առողջապահական հաստատություն: Վիրաբուժական եղանակով հղիության արհեստական ընդհատման և 8-22 շաբաթական ժամկետում դեղորայքային եղանակով հղիության արհեստական ընդհատման համար կինը կարող է դիմել միայն հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող առողջապահական հաստատություն:».
10) հավելվածի 26-րդ կետում «Հղիության» բառը փոխարինել «8-ից 22 շաբաթական ժամկետում հղիության» բառերով.
11) հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Արյան ռեզուս-բացասական պատկանելությամբ կնոջը հղիության արհեստական ընդհատումից հետո պետք է կատարվի մարդկային հակառեզուս D իմունագլոբուլինի ներարկում` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:».
12) հավելվածի 29-րդ կետը «Հիվանդանոցային» բառից հետո լրացնել «կամ արտահիվանդանոցային» բառերով.
13) հավելվածի N 1 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև 11 շաբաթ 7 օրը կամ սոցիալական ցուցումով հղիության արհեստական ընդհատման նպատակով հղի կնոջ կողմից ներկայացվող դիմում».
14) հավելվածի N 2 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև 16 տարեկան անձի հղիության արհեստական ընդհատման համար նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում նրա լիազորած կոնտակտային անձի կողմից տրվող համաձայնություն».
15) հավելվածի N 2 ձևում «Անչափահասի» բառը փոխարինել «Մինչև 16 տարեկան անձի» բառերով.
16) հավելվածի N 2 ձևում «անչափահաս» բառը փոխարինել «մինչև 16 տարեկան» բառերով, «օրինական ներկայացուցիչ)» բառերից հետո լրացնել «կամ նրա լիազորած կոնտակտային անձս» բառերով, իսկ «Պացիենտի օրինական ներկայացուցիչ» բառերից հետո լրացնել «կամ նրա լիազորած կոնտակտային անձ» բառերով.
17) հավելվածի «Ձև N 2 ԴԱՐՁԵՐԵՍ» ձևն ուժը կորցրած ճանաչել.
18) հավելվածի N 3 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բժշկական ցուցումներով հղիության արհեստական ընդհատման համար հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա լիազորած կոնտակտային անձի կողմից տրվող համաձայնություն».
19) հավելվածի N 3 ձևը «օրինական ներկայացուցիչ)» բառերից հետո լրացնել «կամ նրա լիազորած կոնտակտային անձս» բառերով, իսկ «Պացիենտ/օրինական ներկայացուցիչ» բառերից հետո լրացնել «կամ նրա լիազորած կոնտակտային անձ» բառերով.
20) հավելվածի «Ձև N 3 ԴԱՐՁԵՐԵՍ» ձևն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական:
