ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0035 Ն. 13.03.25
13 մարտի 2025 թվականի |
թիվ 35-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի «գ1» պարբերությունում, 34-րդ կետի 1-ին ենթակետի «դ1» պարբերությունում, 94-րդ կետի 1-ին ենթակետում, 99-րդ կետի 1-ին ենթակետում, 176-րդ կետի 2-րդ ենթակետում, 229-րդ կետի 1-ին ենթակետի «բ1» պարբերությունում, «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով, իսկ 229-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում, Հավելված 17-ի 5․2-րդ ենթակետում, Հավելված 22-ի 8․3-րդ ենթակետում «հանված» բառը փոխարինել «վերացված» բառով։
2) Կանոնակարգի 90-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ:»:
3) Կանոնակարգի 96-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ:»:
4) Կանոնակարգի 102-րդ կետում «դիմումը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ուղղակի նշանակալից մասնակցությունը համարվում է մերժված, եթե նրա միջոցով ձեռք բերվող անուղղակի նշանակալից մասնակցության դիմումը մերժվել է:»:
5) Կանոնակարգի 169-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «առողջ դատելու և» բառերը:
6) Կանոնակարգի Հավելված 17-ի․
ա. 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2.1-ին կետ.
« | |
| |
», |
բ. 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-րդ կետ.
« | |
|
գ. 13-րդ կետի «գ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
7) Կանոնակարգի Հավելված 21-ի.
ա. 9.1-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1.1-ին կետ.
« | |
| |
», |
բ. 10-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
8) Կանոնակարգի Հավելված 22-ի․
ա. 8.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.3.1-ին կետ.
« | |
| |
», |
բ․ 8.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.13.1-ին կետ.
« | |
| |
», |
գ. 9-րդ կետի «Հավաստիացնում եմ, որ» բաժնի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:»:
9) Կանոնակարգի Հավելված 25-ի 5.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.2 Արդյո՞ք անձի մոտ բացակայում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը:
o Ոչ, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր,)
o Այո»:
10) Կանոնակարգի Հավելված 26-ի 3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.2 Արդյո՞ք անձի մոտ բացակայում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը:
o Ոչ, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր),
o Այո»:
11) Կանոնակարգի Հավելված 41-ի.
ա. 7.2-րդ կետում «մասով» բառից հետո լրացնել «և նորմատիվ իրավական ակտերով» բառերը,
բ. 7.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2.1-ին կետ.
« | |
| |
», |
գ. 8-րդ կետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։
12) Կանոնակարգի Հավելված 42-ի.
ա. 6.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1.1-ին կետ.
« | |
| |
», |
բ. 6.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ կետ.
« | |
| |
»: |
13) Կանոնակարգի Հավելված 44-ում 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետեր.
« | ||
| ||
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական:
