ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28-ը փետրվարի 2025 թվականի N 13-Ն
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 20/12/2024 Թ․ ԹԻՎ 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետի և 3-րդ մասի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Եղեգիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 130-Ն որոշման կից հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) Որոշման կից հավելվածի տեղական տուրքեր մասում 2-րդ կետի 3)-րդ ենթակետից հետո կատարել լրացում հետևյալ բովանդակությամբ՝ «4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝
ա․ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի համար կարող են հաշվարկվել 0.3, գյուղական այլ բնակավայրերի համար՝ 0.5 գործակիցների կիրառմամբ։»։
2) Որոշման կից հավելվածի տեղական վճարների մասում հանել 12-րդ կետը։
Կողմ՝ 5 |
Դեմ՝ 3 |
Ձեռնպահ՝ 1 |
Ստեփանյան Արթուր բացակա Մարտիրոսյան Նարեկ բացակա Մարտիրոսյան Զոյա բացակա Հակոբյան Արտուշ Պողոսյան Հրաչյա Մանուկյան Սաթինե Նազարյան Արգիշտի Ղահրամանյան Վարդան բացակա Գաբրիելյան Ահարոն Բաբայան Վահե բացակա Միքայելյան Քրիստինա բացակա |
Հարությունյան Կարեն |
Սմբատյան Արսեն |
Համայնքի ղեկավարԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` |
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական:
