ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
2025 թ. մարտի 6-ին ք. Աշտարակ |
N 42-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 21, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 7, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 57-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կանոնադրությունները հաստատելու մասին» N 1550-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետով, և հիմք ընդունելով այն, որ «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման, «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՀ օրենքի, «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման, «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը և ձևաչափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 499-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումներն անվավեր ճանաչելու մասին» N 1728-Ն որոշման դրույթների ուժով անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչելու ՀՀ Արագածոտնի մարզպետի 2001 թվականի հունիսի 15-ի N 21, 2002 թվականի հուլիսի 25-ի N 7, 2010 թվականի մայիսի 11-ի N 57-Ն որոշումները, ուստի որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզպետի 2001 թվականի հունիսի 15-ի «Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների ենթակարգավորման սպասարկման մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 21, ՀՀ Արագածոտնի մարզպետի 2002 թվականի հուլիսի 25-ի «ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 7, ՀՀ Արագածոտնի մարզպետի 2010 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» N 57-Ն որոշումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։
Ս. Մովսիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական:
