ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 274-Ն
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Վերահսկող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 13-ի N 274-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Վերահսկող և Լիազոր մարմիններում առկա տեղեկատվությունը՝ ըստ անհրաժեշտության, միմյանց տրամադրելու գործընթացն արդյունավետ կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:
2. Հասկացություններն օգտագործվում են օրենքով սահմանված իմաստով:
3. Լիազոր մարմինը՝
1) վիճակախաղերի, բուքմեյքերային, շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպման լիցենզիա տրամադրելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Վերահսկող մարմնին՝ նշելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզիաների գրանցամատյաններում պարունակվող տեղեկատվությունը.
2) լիցենզավորված անձանց անհատական գործերում և լիցենզիաների գրանցամատյաններում պարունակվող տեղեկատվության փոփոխությունների (լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխման, լիցենզիայի գործողության դադարեցման) մասին այդ փոփոխությունների վերաբերյալ հրամաններն ստորագրվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Վերահսկող մարմնին.
3) լիցենզավորված անձանց կողմից լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին դիմում ներկայացնելու դեպքում, դիմումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Վերահսկող մարմնին.
4) վիճակախաղերի կազմակերպիչների կողմից ներկայացված գովազդի բովանդակությանը համաձայնություն տալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Վերահսկող մարմնին՝ տրամադրելով համաձայնեցված գովազդի բովանդակության պատճենը.
5) կազմակերպիչների կողմից ներկայացված խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգերին համաձայնություն տալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Վերահսկող մարմնին՝ տրամադրելով համաձայնեցված խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի պատճենը.
6) լիցենզավորված անձանց մոտ ստուգումներ իրականացնելու համար Վերահսկող մարմնին տրամադրում է ստուգման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ համապատասխան դիմումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Վերահսկող մարմինը՝
1) վիճակախաղերի, բուքմեյքերային, շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչների նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հրամանների պատճենները, այդ հրամաններն ստորագրվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Լիազոր մարմնին.
2) վիճակախաղերի, բուքմեյքերային, շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպման լիցենզավորման հանձնաժողովի քննարկման ենթակա պատասխանատվության միջոցների վերաբերյալ փաստաթղթերը, այդ փաստաթղթերն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Լիազոր մարմնին՝ համապատասխան վարույթ հարուցելու համար.
3) Հայաստանի Հանրապետությունում գործող լիցենզավորված վիճակախաղերի, բուքմեյքերային, շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր ամիս վճարված հարկերի, օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների, ինչպես նաև ինտերնետ շահումով խաղերում և խաղատներում կատարված խաղադրույքների վերաբերյալ տեղեկատվությունը՝ մինչև հաջորդ ամսվա 30-ը տրամադրում է Լիազոր մարմնին:
5. Վերահսկող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:
6. Սույն որոշմամբ չներառված ըստ անհրաժեշտության տրամադրման ենթակա ցանկացած այլ տեղեկատվություն (վերլուծություններ, վիճակագրական տվյալներ, վարչական վարույթի իրականացման հետ կապված փաստաթղթեր) միմյանց տրամադրվում է համապատասխան դիմումը ներկայացնելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ծավալից կախված ուսումնասիրություն պահանջող փաստաթղթերը՝ այլ ողջամիտ ժամկետներում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական:
