ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 719-Ա |
«05» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հ/Ա Բ-2 ԹԱՂԱՄԱՍ Հ.136 ՇԵՆՔ Հ.55 ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմիկ Հայրապետյանի լ/ա Էդգար Փիլոյանի դիմումը` Հ/Ա Բ-2 թաղամաս հ.136 շենքի՝ սեփականության իրավունքով Արմիկ Հայրապետյանին պատկանող հ.55 տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 18.12.2024թ. հ.18122024-01-0008 վկայական) գործառական նշանակությունը բնակելի դասակարգելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-4477-25-եզրակացությունը.
1. Հ/Ա Բ-2 թաղամասի հ.136 շենքի, սեփականության իրավունքով Արմիկ Հայրապետյանին պատկանող հ.55 տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել բնակելի նշանակության:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
