ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 126-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Իզիպանել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02569972) 2025 թվականի փետրվարի 10-ին կնքված՝ N 007/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ավտոկայանատեղիի, պարսպի, պահեստի և օժանդակ շինության շինարարության շրջանակներում պահեստի կառուցման աշխատանքների իրականացում՝ 19,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Իզիպանել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02569972) 2025 թվականի փետրվարի 10-ին կնքված՝ N 008/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ավտոկայանատեղիի, պարսպի, պահեստի և օժանդակ շինության շինարարության շրջանակներում օժանդակ ժամանակավոր շինության կառուցման և տեղափոխման աշխատանքների իրականացում՝ 4,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00229394) 2025 թվականի փետրվարի 12-ին կնքված՝ թիվ ES/CSG/12022025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սարքավորումների մատակարարում՝ 894,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
04.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
