ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 617-Ա |
«28» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի28.02.2025 թ. հ. 617-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Հակոբ Հակոբյան /լիազորված անձ/ Եվա Անդրիասյան /սեփականատեր/ |
Ա. Խաչատրյան փողոց, հ.33 շենք, հ.9 |
բնակարան |
Եվա Անդրիասյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Խաչատրյան փողոցի հ.33 շենքի հ.9 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.18112024-01-0523, ընդհ. բաժն. 3.07քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 37.85քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Խաչատրյան փողոց, հ.33 շենք, բն.9/1 |
01033CSUWUMY |
|
2 |
Ռոլանդ Ամիրջանով |
Գևորգ Ջահուկյան /Այգեստանի 11-րդ/ փողոց, հ.237/13 և հ.237/18 |
հողամաս |
Ռոլանդ Ամիրջանովին սեփականության իրավունքով պատկանող, Գևորգ Ջահուկյան /Այգեստանի 11-րդ/ փողոցի հ.237/13 և հ.237/18 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.30012025-01-0215 և հ.2404677/ ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գևորգ Ջահուկյան փողոց, հ.237/13 |
01093SLGZDPY |
|
3 |
Թերեզա Մանուչարյան |
Հաղթանակ 32-րդ տեղամաս, հ.4 |
հողամաս |
Թերեզա Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող Հաղթանակ 32-րդ տեղամասի հ.4 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 30.12.2024թ. հ.5172-Ա և 07.02.2025թ. հ.387-Ա որոշումներ և վկ. հ.12122023-01-0324/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, հ.52/39 |
01073P873LTT |
|
4 |
Արման Աբազյան |
Գ. Նժդեհի փողոց, հ.19 շենք |
տարածք |
Անշարժ գույքի առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ 20.02.2025թ. հ. 1166 պայմանագրով, Արման Աբազյանի կողմից ձեռք բերված Գ. Նժդեհի փողոցի հ.19 շենքում գտնվող կիսանկուղային տարածքին տրամադրել հասցե՝ Գ. Նժդեհի փողոց, հ.19 շենք, հ.97/1 |
01113MQUXAMJ |
|
5 |
«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ |
Ծ. Իսակովի պողոտա, հ.12/1 |
հողամաս |
«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ծ. Իսակովի պողոտայի հ.12/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.02102017-01-0218/ բաժանման հատակագծով առանձնացվող 2742.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ծ. Իսակովի պողոտա, հ.12/6 |
010734ZUH42R |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
