ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 137-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Պենետրոն Ա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00923125) 2025 թվականի փետրվարի 19-ին կնքված՝ N 029-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող «ՔՈԱՖ» համագումարների կենտրոնի խոհանոցային տարածքի պահեստային հատվածում երկու աստիճանավանդակների ներքևի մակերեսների և դրանց հարակից ճարտարապետական բետոնների, հարակից տարածքների ջրամեկուսացման աշխատանքների իրականացում՝ 2,408,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
04.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
