ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 614-Ա |
«28» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի Հ.3640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Սուրեն Ղազարյանի 21.02.2025 թ. հ.Դ-19830-25 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.3640-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 4-րդ կետում «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով,
2) Որոշման 4-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել 30-օրյա սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|