ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2025 թվականի N 222-Ն
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 27-ի N 222-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. ԾՐԱԳՐԻ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը 2024 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի գործողությամբ պայմանավորված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների մոտ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները 2025 թվականի հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում առաջացող հարկային բեռի համաչափությունն ապահովելն է։
2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2. Տնտեսավարող սուբյեկտին աջակցությունը տրամադրվում է, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները՝
1) 2024 թվականին իրականացրել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն։ Սույն ենթակետով սահմանված պայմանը բավարարված համարվելու համար հիմք է ընդունվում 2024 թվականի որևէ հաշվետու եռամսյակի համար հարկային մարմին ներկայացված շրջանառության հարկի հաշվարկի առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով ցուցանիշ հայտարարագրած լինելու հանգամանքը.
2) 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում հանդիսացել է բացառապես շրջանառության հարկ վճարող.
3) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ամբողջությամբ կատարել է ծրագրի 3-րդ կետով սահմանված համապատասխան եռամսյակի արդյունքներով հարկային մարմին ներկայացված շրջանառության հարկի հաշվարկով հայտարարագրված՝ պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գծով պարտավորությունները.
4) ծրագրի 3-րդ կետով սահմանված համապատասխան եռամսյակի արդյունքներով հարկային մարմին ներկայացված շրջանառության հարկի հաշվարկով հայտարարագրված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 260-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը գերազանցում է նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի 5 տոկոսը կամ ծրագրի 3-րդ կետով սահմանված համապատասխան եռամսյակի արդյունքներով հարկային մարմին ներկայացված շրջանառության հարկի հաշվարկով առկա է հայտարարագրված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից 2024 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար.
5) տնտեսավարող սուբյեկտը դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին է ներկայացրել առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ՝ համաձայն N 1 ձևի։ Սույն ենթակետով ներկայացվող տեղեկությունները դիմումի հետ միաժամանակ ներկայացվում են հարկային մարմին compensation@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով։
3. Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար:
4. Ծրագրի 2-րդ կետի պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն՝ ծրագրի 3-րդ կետով սահմանված համապատասխան եռամսյակի արդյունքներով օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին կետով սահմանված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի՝
1) 5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով.
2) 1.5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը:
3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը հարկային մարմնի compensation@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնում է դիմում՝ համաձայն N 2 ձևի։ Սույն կետով նախատեսված դիմումը (այդ թվում` ճշտված) 2025 թվականի 1-ին եռամսյակի համար կարող է ներկայացվել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ:
6. Հարկային մարմնի կողմից դիմումը ստանալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում, ստուգվում են շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին համապատասխանելու հիմքերը, կատարվում է աջակցության գումարի մեծության հաշվարկ, կազմվում է վճարման հանձնարարական և ներկայացվում է գանձապետարան։ Շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին չհամապատասխանելու դեպքում դիմումը մերժվում է, որի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է 1 ամսվա ընթացքում՝ էլեկտրոնային փոստի հասցեին հետադարձ ծանուցման միջոցով: Դիմումի մերժման հիմք է հանդիսանում նաև սույն կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված տեղեկությունների բացակայությունը:
7. Աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները՝
1) շահառուի անվանումը (անունը, ազգանունը).
2) շահառուի ՀՎՀՀ-ն.
3) բանկային հաշվի համարը.
4) աջակցության գումարի չափը:
8. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, աջակցության գումարը գանձապետարանի կողմից փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:
9. Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի կողմից աջակցության գումարը ստանալուց հետո ներկայացվում է շրջանառության հարկի ճշտված հաշվարկ, որի հետևանքով արձանագրվում է ավել վճարված աջակցության գումար, տնտեսավարող սուբյեկտն ավել ստացված աջակցության գումարը ճշգրտման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է պետական բյուջե՝ գանձապետարանի՝ այդ նպատակով բացված համապատասխան հաշվին։
Ձև N 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդների վերաբերյալ ըստ գտնվելու (մատակարարման կամ պահպանման) վայրի
Ապրանքային մնացորդների գտնվելու (մատակարարման կամ պահպանման) վայրի հասցեն
__________________________________________
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ (4 նիշ)* |
Ապրանքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
* Լրացվում է այն տնտեսվարող սուբյեկտի կողմից, որի համար ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշմամբ սահմանված է ՀԴՄ կտրոնի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 11-ի N 1406-Ն որոշմամբ հաստատված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքը և այդ դիրքում ներառված՝ փաստացի վաճառված ապրանքի անվանումը պարտադիր տպագրելու պահանջ։
Ձև N 2
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ | ||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Առևտրային կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
Խնդրում եմ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագրի շրջանակներում աջակցության գումարը 2025 թվականի ____ եռամսյակի համար փոխանցել ստորև ներկայացվող հաշվի համարին.
Բանկի անվանումը, որին պետք է փոխանցել աջակցության գումարը* |
Բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել աջակցության գումարը* |
Պարտավորվում եմ աջակցությունը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել աջակցության ավել ստացված գումարը, եթե աջակցությունը ստանալուց հետո շրջանառության հարկի ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում արձանագրվում է ավել վճարված աջակցության գումար։
*Բանկի անվանումը և բանկային հաշվի համարը դաշտերում լրացվում են շահառուին պատկանող վավեր բանկային հաշվի տվյալները։
Պաշտոնատար անձ |
______________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
27.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2025 թվական:
