հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
25 մարտի 1977 թվականի N 156
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐՑԵՐԸ
ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1976 թվականի օգոստոսի 17-ի N 669 որոշմանը համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 21.01.85 N 39)
2. (կետն ուժը կորցրել է 21.01.85 N 39)
3. (կետն ուժը կորցրել է 21.01.85 N 39)
4. (կետն ուժը կորցրել է 21.01.85 N 39)
5. (կետն ուժը կորցրել է 21.01.85 N 39)
6. Սահմանել, որ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքի պետական կոմիտեի գլխավոր խնդիրներն են՝
աշխատանքի ասպարեզում Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների աշխատանքների կոորդինացումը. մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, աշխատանքի արտադրողականության աճի ռեզերվների մոբիլիզացման, նրա պայմանների, պահպանման, կազմակերպման ու նորմավորման բարելավման գծով միջոցառումների մշակումը և անցկացումը, աջակցությունը սոցիալիստական մրցությանը.
արտադրության մեջ աշխատանքի, կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման վերաբերյալ Կուսակցության ու Կառավարության որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, համապատասխան առաջարկությունների մշակումը.
մինիստրությունների և գերատեսչությունների կողմից աշխատանքի պրոբլեմների գծով անցկացվող գիտական հետազոտությունների կոորդինացումը:
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքի պետական կոմիտեի վրա դնել.
բնակչության աշխատանքի տեղավորումը, ինչպես նաև ձեռնարկություններում ու կազմակերպություններում բանվորների և ծառայողների պահանջի մասին բնակչությանը տեղեկացումը.
բանվորների կազմակերպված հավաքագրման անցկացումը և ընտանիքների վերաբնակեցումը.
աշխատանքի կազմակերպման և նորմավորման, նրա արտադրողականության բարձրացման, աշխատանքային ռեսուրսների օգտագործման բնագավառում միջճյուղային նշանակություն ունեցող առաջավոր փորձի ուսումնասիրումն ու ընդհանրացումը, այդ փորձի կիրառման վերաբերյալ հանձնարարականների ու առաջարկությունների մշակումը.
Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության հեռանկարային ու ընթացիկ պլանների նախագծերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը աշխատանքի արտադրողականության և գիտական կազմակերպման, աշխատանքային ռեսուրսների հաշվեկշռի մասում, այդ պլանների քննարկմանը մասնակցությունը և դրանց վերաբերյալ եզրակացություններ տալը։
7. Սահմանել, որ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքի պետական կոմիտեին առընթեր ստեղծվում է Աշխատանքի գիտական խորհուրդ կազմված գիտնականներից, բարձր որակավորում ունեցող մասնագետներից ու արհմիութենական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Հանձնարարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքի պետական կոմիտեի նախագահին` հաստատել Աշխատանքի գիտական խորհրդի կազմն ու նրա կանոնադրությունը։
8. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների սովետը, 1976 թվականի օգոստոսի 17-ի N 669 որոշմամբ
ա) սահմանել է, որ ՍՍՀՄ Մինիստրների սովետի Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի, միութենական հանրապետությունների աշխատանքի պետական կոմիտեները և տեղերում նրանց մարմինները ձեռնարկություններում ու կազմակերպություններում, անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից, պետական վերահսկողություն են իրականացնում բանվորական ուժի օգտագործման, աշխատողների թվաքանակին ու աշխատավարձի ֆոնդին բանվորների ու ծառայողների թվի համապատասխանության, կադրերի հոսունության կրճատման միջոցառումների իրագործման, ինչպես նաև նոր գործարկվող ձեռնարկությունները բանվորական կադրերով ապահովելու նկատմամբ։ Աշխատանքային մարմիններին իրավունք է վերապահվել, անհրաժեշտության դեպքում, ստուգումներ կատարելու համար ներգրավել մինիստրությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների մասնագետներին։
Հանձնարարել է մինիստրություններին ու գերատեսչություններին, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին՝ աշխատանքային մարմինների կատարած ստուգումների արդյունքների հիման վրա անհրաժեշտ միջոցառումներ մշակել բանվորական ուժի օգտագործման գործում եղած թերությունները վերացնելու համար.
բ) հանձնարարել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեին միութենական հանրապետությունների մինիստրների սովետների հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել և հաստատել միութենական հանրապետությունների մինիստրների սովետների աշխատանքային պետական կոմիտեների կանոնադրությունը և այդ կոմիտեների տեղական մարմինների տիպային հաստիքները, հաշվի առնելով աշխատանքի ու սոցիալիստական հարցերի միութենական մարմնի վրա դրված խնդիրները։
9. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ մինիստրություններին ու գերատեսչություններին, աշխատավորների դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործադիր կոմիտեներին` մշակել բանվորական ուժի ռացիոնալ օգտագործման համար ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների պատասխանատվությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ։
10. Հայկական ՍՍՀ Պետպլանին և Կենտվիճվարչությանը, Հայկական ՍՍՀ մինիստրություններին ու գերատեսչություններին, պլանային և վիճակագրական տեղական մարմիններին՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքի պետական կոմիտեին ու նրա տեղական մարմիններին, նրանց պահանջով համապատասխանաբար ներկայացնել աշխատանքի, աշխատանքային ռեսուրսների, ժողովրդական տնտեսության մեջ բանվորական ուժի օգտագործման, արտադրության մեջ կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման հարցերի վերաբերյալ հաշվետվական ու վիճակագրական նյութեր, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների պլանային ու հաշվետվական հաշվեկշիռներ, հանրապետության, քաղաքների ու շրջանների տնտեսության կոմպլեքսային զարգացման պլանների հիմնական ցուցանիշներ, որոնք անհրաժեշտ են աշխատանքային մարմիններին՝ իրենց վրա դրված խնդիրների կատարելու համար:
11. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքի պետական կոմիտեի ավտոտրանսպորտով սպասարկումը դնել Հայկական ՍՍՀ Ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության վրա, վերջինիս 1977 թվականի համար առանձնացնելով 8,4 հազ. ռուբլու չափով աշխատավարձի լրացուցիչ ֆոնդ։
Թույլատրել Հայկական ՍՍՀ Ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրությանը՝ ծառայական մարդատար ավտոմեքենաների պարկը մեծացնել 5 միավորով:
12. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքի պետական կոմիտեին սահմանել ամսական 136 ռուբլու չափով պաշտոնային դրույքներին կատարվող անհատական հավելումների ֆոնդ:
13. Հայկական ՍՍՀ Պետպլանի Աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոնը հանձնել Հայկական ՍԱՀ Մինիստրների սովետի Աշխատանքի պետական կոմիտեին:
14. Հանձնարարել Հայկական ՍԱՀ Պետպլանին ու ֆինանսների մինիստրությանը՝ հանրապետության 1977 թվականի ժողովրդատնտեսական պլանում և պետբյուջեում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
15. Հայկական ՍԱՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչությանը՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքի պետական կոմիտեի ապարատի աշխատողներին տեղավորելու համար ծառայական շենք հատկացնելու մասին առաջարկություն ներկայացնել Հայկական ՍՍՀ մինիստրների սովետ:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի մարտի 25-ի N 156 որոշման |
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը
Ընդհանուր տնտեսագիտական բաժին
Աշխատանքի կազմակերպման, պայմանների ու արտադրողականության և արդյունաբերության, տրանսպորտի ու կապի բնագավառում բանվորական ուժի օգտագործման բաժին.
Աշխատանքի կազմակերպման, պայմանների ու արտադրողականության և շինարարության մեջ բանվորական ուժի օգտագործման բաժին
Աշխատանքի կազմակերպման, պայմանների ու արտադրողականության և գյուղատնտեսության մեջ բանվորական ուժի օգտագործման բաժին
Աշխատանքի կազմակերպման ու պայմանների և ոչ արտադրողական ճյուղերում բանվորական ուժի օգտագործման բաժին
Աշխատանքային ռեսուրսների բաժին
Արտադրության մեջ առաջավոր փորձի, սոցմրցության, կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման բաժին
Բնակչության կազմակերպված հավաքագրման, վերաբնակեցման, աշխատանքի տեղավորման և տեղեկացման բաժին
Հաշվապահություն
Գրասենյակային ու տնտեսական սպասարկման բաժին
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքի պետական կոմիտեին առընթեր գոյություն ունեն՝
Աշխատանքի գիտական խորհուրդ
Աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոն։
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի մարտի 25-ի N 156 որոշման |
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը
Նախագահ | 1 |
Նախագահի առաջին տեղակալ | 1 |
Նախագահի տեղակալ - աշխատանքային ռեսուրսների բաժնի պետ | 1 |
Նախագահի տեղակալ - արտադրության մեջ առաջավոր փորձի, սոցմրցության, կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բաժնի պետ |
1 |
Նախագահի օգնական |
1 |
Ավագ իրավախորհրդատու |
1 |
Կադրերի և հատուկ աշխատանքի գծով ավագ տեսուչ |
1 ___________ |
7 | |
Ընդհանուր տնտեսագիտական բաժին |
|
Բաժնի պետ |
1 |
Բաժնի պետի տեղակալ |
1 |
Ավագ տնտեսագետ |
2 |
Տնտեսագետ |
1 |
___________ | |
|
5 |
Աշխատանքի կազմակերպման, պայմանների ու արտադրողականության և արդյունաբերության, տրանսպորտի ու կապի բնագավառում բանվորական ուժի օգտագործման բաժին |
|
Բաժնի պետ |
1 |
Բաժնի պետի տեղակալ |
1 |
Ավագ տնտեսագետ |
2 |
Տնտեսագետ |
1 |
___________ | |
|
5 |
Աշխատանքի կազմակերպման, պայմանների ու արտադրողականության և շինարարության մեջ բանվորական ուժի օգտագործման բաժին |
|
Բաժնի պետ |
1 |
Ավագ տնտեսագետ |
1 |
Ինժեներ |
1 |
___________ | |
|
3 |
Աշխատանքի կազմակերպման, պայմանների ու արտադրողականության և գյուղատնտեսության մեջ բանվորական ուժի օգտագործման բաժին |
|
Բաժնի պետ |
1 |
Ավագ տնտեսագետ |
1 |
Տնտեսագետ |
1 |
___________ | |
|
3 |
Աշխատանքի կազմակերպման, պայմանների և ոչ արտադրողական ճյուղերում բանվորական ուժի օգտագործման բաժին |
|
Բաժնի պետ |
1 |
Ավագ տեսուչ |
1 |
Ավագ տնտեսագետ |
1 |
Տնտեսագետ |
1 |
___________ | |
|
4 |
Աշխատանքային ոեսուրսների բաժին |
|
Բաժնի վարիչի տեղակալ |
1 |
Ավագ տնտեսագետ |
2 |
Տնտեսագետ | 1 |
___________ | |
|
4 |
Արտադրության մեջ առաջավոր փորձի, սոցմրցության, կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման բաժին |
|
Բաժնի պետի տեղակալ |
1 |
Ավագ տնտեսագետ |
1 |
Տեսուչ |
1 |
___________ | |
3 | |
Բնակչության կազմակերպված հավաքագրման, վերաբնակեցման, աշխատանքի տեղավորման և տեղեկացման բաժին |
|
Բաժնի պետ |
1 |
Բաժնի պետի տեղակալ |
1 |
Ավագ տնտեսագետ |
1 |
Ավագ ինժեներ |
1 |
Տեսուչ |
1 |
___________ | |
5 | |
Հաշվապահություն |
|
Գլխավոր հաշվապահ |
1 |
Ավագ հաշվապահ |
1 |
Գանձապահ-հաշվետար |
1 |
__________ | |
3 | |
Գրասենյակային և տնտեսական սպասարկման բաժին |
|
Բաժնի պետ |
1 |
Ավագ մեքենագրուհի |
1 |
Քարտուղար-մեքենագրուհի |
2 |
Մեքենագրուհի |
1 |
Ռոտատորավար |
1 |
Հավաքարար |
1 |
Ցրիչ-հավաքարար |
1 |
__________ | |
8 | |
__________ | |
ընդամենը՝ |
50 |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
