ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2025 թվականի N 218-Ա
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցները՝ համաձայն հավելվածի (այսուհետ` գույք), հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 27-ի N 218-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ
NN ը/կ |
Մակնիշը |
Նույնականացման համարանիշ (VIN) |
Թողարկման տարեթիվը |
Գույնը |
Սկզբնական արժեք (դրամ) |
Հաշվեկշռային արժեք (դրամ) |
1 |
Տոյոտա Լենդ Կրաուզեր Պրադո LC150 |
JTEBU3FJ20K207049 |
2021 |
Սև |
30 400 000 |
23 610 071 |
2 |
Տոյոտա Լենդ Կրաուզեր Պրադո LC150 |
JTEBU3FJ30K068758 |
2014 |
Սև |
23 000 000 |
7 117 792 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
