ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 110-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող, 25,417,250 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի հարակից հանրային տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ընթացիկ վերանորոգում և տարածքի բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Պրոֆ Ալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 01831375) հետ 2025 թվականի փետրվարի 3-ին կնքված N 03022025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տարածքի բարեկարգման, կաթիլային ոռոգման համակարգի վերանորոգման աշխատանքների իրականացում 25,417,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
21.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 110-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
1․ |
Ծրագրի նպատակը |
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի հարակից հանրային տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ընթացիկ վերանորոգում, վնասված բույսերի փոխարինում նորով, խոտածածկ տարածքի վերականգնում, 2025 թվականի սեզոնային հողային աշխատանքների շրջանում տարածքի հողային, այգեգործական և բարեկարգման աշխատանքների ապահովում |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3․ |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112 |
4․ |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479) |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Էջմիածին, հոգևոր |
6․ |
Ծրագրի բյուջեն |
25,417,250 դրամ |
7․ |
Բարեգործություն ստացողը |
Էջմիածին քաղաքի բնակչություն և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի այցելուներ |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի մարտի 10-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը |
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի հարակից հանրային տարածքի կաթիլային ոռոգման համակարգի ընթացիկ վերանորոգում՝ ներառյալ նյութերի արժեքը. նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 10-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,200,000 դրամի չափով. 2) վնասված բույսերի փոխարինում նորով և խոտածածկ տարածքի վերականգնում. նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 10-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 6,217,250 դրամի չափով. 3) հողային և բարեկարգման սեզոնային աշխատանքներ. նախատեսում է իրականացնել 2025 թվականի մարտի 10-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 18,000,000 դրամի չափով: |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) կաթիլային ոռոգման նոր համակարգի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ` 1,200,000 դրամ. 2) վնասված բույսերի փոխարինում նորով և խոտածածկ տարածքի վերականգնման աշխատանքներ՝ 6,217,250 դրամ. 3) սեզոնային հողային և այգեգործական աշխատանքների շրջանում հանրային տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 18,000,000 դրամ |
11․ |
Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար լրացուցիչ կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ |
Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, Էջմիածնի համայնքապետարան |
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀԲԸՄ-ի կողմից մշակված ծրագրի արդյունավետության գնահատման գործիքակազմի կիրառում: Ֆինանսական և նկարագրային հաշվետվություններ են ներկայացվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությանը: ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
21.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
