ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2025 թվականի N 188-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1890-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրից, որոշման 1-ին կետից, որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի վերնագրից և հավելվածի 1-ին կետից «2024 թվականի» բառերը հանել.
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացի ժամանակահատվածում տարածվում և փորձարկվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքներում, իսկ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջետային գործընթացի ժամանակահատվածում` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Խոյ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան, Գյումրի, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի, Ջերմուկ, Եղեգիս և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:».
3) հավելվածի 3-րդ կետում, 4-րդ կետի 2-րդ ենթակետում, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 14-րդ կետերում, 20-րդ կետի 6-րդ ենթակետում «2024» թիվը փոխարինել «2025» թվով.
4) հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում՝
ա. «ըստ առանձին համայնքների» բառերը փոխարինել «գործընթացին մասնակից համայնքների գծով» բառերով,
բ. «ուղիղ համեմատական» բառերը փոխարինել «համապատասխան» բառով.
5) հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման համար նախատեսված սուբվենցիաների՝ ըստ առանձին համայնքների սահմանաչափերի հաշվարկն իրականացնում է տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին): Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման համար նախատեսված սուբվենցիայի՝ ըստ առանձին համայնքների հաշվարկված սահմանաչափերը մինչև 2025 թվականի մարտի 1-ը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում:».
6) հավելվածի 11-րդ կետը «Սահմանված չափանիշներին չհամապատասխանող առաջարկ-նախագծերը մերժվում են և ծանուցմամբ տեղեկացվում են դրանց հեղինակներին՝ նշելով մերժման կոնկրետ պատճառները:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հանձնաժողովի որոշմամբ նույնաբովանդակ կամ բովանդակությամբ մեկտեղման հնարավորություն ներառող (այդ թվում՝ համայնքի տարբեր բնակավայրերի գծով) առաջարկ-նախագծերը կարող են միավորվել:».
7) հավելվածի 14-րդ կետում «սուբվենցիայի հայտով հայցվող պետական ֆինանսավորման» բառերը փոխարինել «ծախսերի ընդհանուր» բառերով.
8) հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հայտին համաձայնություն տալու մասին ծանուցվելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարը լիազոր մարմին է ներկայացնում սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերը և նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունը: Նախագծանախահաշվային փաստաթղթերը և նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում լիազոր մարմինը մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված համապատասխան ծրագրի իրականացման համար տվյալ համայնքին սուբվենցիա տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:».
9) հավելվածի 24-րդ կետը «փաստագրման հարաբերությունները» բառերից հետո լրացնել «, այդ թվում` շինարարական աշխատանքների ավարտական ակտերի ընդունման պահանջները (մասնագիտական կառույցների ներկայացուցիչների ներգրավմամբ շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի ձևավորում, օբյեկտի տեխնիկական վիճակի (շահագործման ենթակա լինելու) մասին հանձնաժողովի կողմից համապատասխան հետազննության դրական եզրակացության հիման վրա համայնքի ղեկավարի կողմից ավարտական ակտի հաստատում)» բառերով.
10) հավելվածի 25-րդ կետը «Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման ընթացքի և տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր ամսվա պարբերականությամբ համայնքի ղեկավարի կողմից հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում: Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման ընթացքի և տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման նկատմամբ հանրային հսկողության նպատակով կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վարվող ցուցակում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրատվական գործունեություն իրականացնող անձինք կամ վերջիններիս ներկայացուցիչները:».
11) հավելվածի 26-րդ կետում «2025» թիվը փոխարինել «2026» թվով.
12) հավելվածի N 1 ձևի՝
ա. «Ծրագրի ընդհանուր նկարագրությունը և դրա իրականացման անհրաժեշտությունը», «Ծրագրի իրականացման տևողությունը» և «Ամսաթիվ» պարբերություններում «2024» թիվը փոխարինել «2025» թվով,
բ. «Համայնքի 2023 թվականի փաստացի և 2024 թվականի հաստատված բյուջեն» պարբերությունում «2023» թիվը փոխարինել «2024» թվով, իսկ «2024» թիվը՝ «2025» թվով:
2. Սահմանել, որ 2024 թվականին մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված և սուբվենցիաներ ստացած ծրագրերի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը համայնքի ղեկավարը լիազոր մարմին է ներկայացնում մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական:
