20.02.25 N 182-Ն որոշումն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2019 թվականի N 642-Ն
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1717-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ու 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և հիվանդությունների ցանկերում ընդգրկված շահառուներին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը փոփ., լրաց. 20.02.25 N 182-Ն)
1.1. Սահմանել, որ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են հանդիսանում սույն որոշմամբ սահմանված դեղեր ստանալու համար: Այս դեպքում՝
1) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին:
(1.1-ին կետը լրաց. 29.06.23 N 1061-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 5 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ, ՈՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԸ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ
1. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ փոխհատուցմամբ՝
1) ֆունկցիոնալության խորն աստիճանի, ֆունկցիոնալության ծանր աստիճանի և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք.
2) հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան).
3) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան).
5) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
7) հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան).
8) մինչև 7 տարեկան երեխաներ.
9) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամներ.
10) արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք.
11) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած, այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հավաքագրված և մշակված (բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականացված)՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձինք.
12) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությունում սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձինք՝ զինծառայողներ և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներ (կամավորներ).
13) քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անձինք:
(1-ին կետը փոփ. 16.07.20 N 1183-Ն, լրաց. 04.12.20 N 1980-Ն, խմբ. 29.06.23 N 1061-Ն, փոփ., լրաց. 15.02.24 N 201-Ն, լրաց. 09.01.25 N 27-Ն, խմբ. 20.02.25 N 182-Ն)
(1-ին կետի 9-րդ ենթակետը 09.01.25 N 27-Ն որոշման փոփոխության մասով ուժի մեջ է մտնում և գործելու է Կոտայքի և Սյունիքի մարզերում 09.01.25 N 27-Ն որոշման 23-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, իսկ Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նույն կետի 2-րդ ենթակետի համաձայն)
2. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 29.06.23 N 1061-Ն)
2) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
3) բռնադատվածներ.
4) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ.
5) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ.
6) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
(2-րդ կետը փոփ. 29.06.23 N 1061-Ն)
3. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են մասնակի փոխհատուցմամբ` 30 տոկոս զեղչով:
(հավելվածը փոփ. 16.07.20 N 1183-Ն, լրաց. 04.12.20 N 1980-Ն, խմբ., փոփ. 29.06.23 N 1061-Ն, փոփ., լրաց. 15.02.24 N 201-Ն, լրաց. 09.01.25 N 27-Ն, խմբ. 20.02.25 N 182-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ
1. Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)
2. Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
3. Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
4. Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
5. Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
6. Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
7. Պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր)
8. Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)
9. Մալարիա (հակամալարիային դեղեր)
10. Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)
11. Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
12. Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
13. Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)
14. Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)
15. Վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր)
16. Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (դեղեր)
17. Առաջնային իմունոդեֆիցիտ (դեղեր)
18. Կավասակիի հիվանդություն (դեղեր)
19. Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր (դեղեր)
20. Ցրված սկլերոզ (դեղեր)
21. Անհաս նորածինների դեղեր
(հավելվածը լրաց. 29.06.23 N 1061-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 1 հավելվածում նշված բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին (այսուհետ՝ շահառու) անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի (այսուհետ՝ դեղեր) փոխհատուցման (ֆինանսավորման) մեխանիզմների սահմանման առանձնահատկությունները, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (այսուհետ՝ ԱԱՊ կազմակերպություն), ինչպես նաև վերջիններիս հետ պայմանագրեր կնքած կազմակերպությունների միջոցով դեղերի՝ դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 2 հավելվածով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, սահմանված հիվանդությունների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերման և հատկացման հետ կապված հարաբերությունները:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, կենտրոնացված կարգով, իրականացվում է դեղերի ձեռքբերում՝ նախատեսված 15 ամիսների համար` գործող գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ բացառությամբ սույն որոշման N 4 հավելվածով փորձարարական մեխանիզմով փոխհատուցվող դեղերի:
(2-րդ կետը լրաց. 20.02.25 N 182-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` ԱԱՊ կազմակերպությունների, հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպությունների միջոցով՝ համաձայն բաշխացուցակների, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 1 հավելվածի՝ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին ԱԱՊ կազմակերպությունները դեղերը հատկացնում են իրենց կազմում գործող կամ գնումների գործընթացում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) կողմից ներկայացված և պայմանագրերով սահմանված դեղատան (դեղատների) միջոցով (այսուհետ` դեղատուն):
5. Շահառուներին հատկացվող դեղերի արժեքի լրիվ փոխհատուցումն իրականացվում է ԱԱՊ կազմակերպությունների կողմից, իսկ մասնակի փոխհատուցման դեպքում՝ ԱԱՊ կազմակերպությունների կողմից, դեղատան հետ կնքված պայմանագրերի միջոցով: ԱԱՊ կազմակերպությունները հաջորդ տարվա իրենց կարիքների համար գնման ընթացակարգերը կազմակերպում և իրականացնում են ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն` շահառուներին դեղերով անընդհատությունն ապահովելու նպատակով:
6. Լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացված դեղերի ձեռքբերումը ԱԱՊ կազմակերպություններն իրականացնում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գնման ընթացակարգ իրականացնելիս՝ տեխնիկական բնութագիրը կազմելիս, սահմանվում է սպասարկման տարածքում գործող՝ մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա դեղատների գտնվելու պահանջը, իսկ մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա դեղատան բացակայության հիմքով գնման ընթացակարգը չկայանալու դեպքում հայտարարվում է նոր գնման ընթացակարգ` սահմանելով սպասարկման տարածքում գործող՝ մինչև 15 կմ շառավղով հեռավորության վրա դեղատների գտնվելու պահանջը:
7. Գնման ընթացակարգի արդյունքում առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը որակավորումը հիմնավորող փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև իր կողմից առաջարկվող դեղատան մասին տեղեկատվություն (անվանումը, գտնվելու հասցեն, եթե առաջարկվող դեղատունը չի հանդիսանում հաղթող ճանաչված մասնակցի դեղատան մասնաճյուղ, ապա ներկայացնում է համատեղ գործունեության պայմանագիր): Տեղեկատվության հիման վրա գնահատվում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված հայտը: ԱԱՊ և հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքված պայմանագրում նշվում է դեղատան վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը:
8. ԱԱՊ կազմակերպության կողմից դեղի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ հիմնական դեղերի ցանկին համապատասխան:
9. ԱԱՊ կազմակերպությունը կամ դեղատունը դեղատոմսի հիման վրա դեղը հանձնում է շահառուին:
10. ԱԱՊ կազմակերպության կողմից դեղատոմսերի գրման, դեղերի բացթողման, հատկացման, ԱԱՊ կազմակերպությունում կամ դեղատանը դեղատոմսերի պահպանման կարգը և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի ձևերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշմամբ:
11. ԱԱՊ կազմակերպությունը կարող է դեղեր ձեռք բերել և պացիենտներին անվճար հատկացնել բժշկական հաստատության դեղատնից, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` գլխավոր (ավագ) բուժքրոջ միջոցով:
12. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը դուրս գրելիս բնօրինակը տրվում է պացիենտին դեղը դեղատնից ստանալու համար, իսկ դրա պատճենը պահվում է ԱԱՊ կազմակերպությունում:
13. Դեղատոմսում նշված դեղը (դեղերը) գնահատվում են դեղատան կողմից` նշելով դեղի գինը, զեղչը և վճարման ենթակա գումարը, դեղատոմսի հետևի մասում ստացողը կատարում է նշում ստացած դեղի անվանման, քանակի և (կամ) վճարած գումարի մասին:
14. Յուրաքանչյուր ամսվա վերջում դեղատան կողմից ամփոփվում է անվճար և զեղչով տրված դեղերի փաստացի ծախսը, և ամփոփ տվյալները ներկայացվում են ԱԱՊ կազմակերպությանը:
15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր պացիենտներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից:
16. Անվճար պայմաններով դեղերի հատկացման ժամանակ առաջնահերթություն տրվում է որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերին` ելնելով դրանց պիտանիության ժամկետներից:
17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի սպառման և (կամ) գնման և (կամ) մատակարարման ընդհատման դեպքում պացիենտների բուժման շարունակականության և անընդհատության ապահովման նպատակով ԱԱՊ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր հանձնարարականով, պետք է ձեռք բերեն և անվճար ապահովեն պացիենտներին:
3. ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ) ՄԵԽԱՆԻԶՄԸ
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք բերվող դեղերի փոխհատուցումն իրականացվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրի շրջանակում:
19. Շահառուներին հատկացված դեղերի փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ԱԱՊ կազմակերպությունների միջև կնքվող պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ պետական պատվերի պայմանագիր) շրջանակներում:
20. Դեղերի փոխհատուցման նպատակով ԱԱՊ կազմակերպության կողմից շահառուներին հատկացված դեղերի մասով պետական պատվերի պայմանագրով սահմանված կարգով հաշվետվությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն (այսուհետ՝ ՊԱԳ):
21. Սույն կարգի 20-րդ կետում նշված հաշվետվություններն առնվազն ներառում են տեղեկատվություն փաստացի հատկացված դեղերի առևտրային և համընդհանուր անվանումների, քանակների և փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ:
22. ԱԱՊ կազմակերպությունը դեղատներին մատակարարված դեղերի համար վճարումները կատարում է վերջիններիս միջև կնքված պայմանագրի դրույթների համաձայն:
(հավելվածը լրաց. 20.02.25 N 182-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման |
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված շահառուներին (այսուհետ` շահառու) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետով հիվանդների արտահիվանդանոցային պայմաններում բուժման և դրանց շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով դեղերի (այսուհետ՝ փոխհատուցվող դեղեր) փոխհատուցման փորձարարական մեխանիզմը:
2․ Փորձարարական մեխանիզմով փոխհատուցման ենթակա են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի N 182-Ն որոշման 3–րդ կետի 1–ին ենթակետի հիման վրա հաստատված դեղերի ցանկում ներառված դեղերը` համաձայն սույն հավելվածի Ձևաչափ 1-ում նշված պարտադիր տվյալների:
3. Փորձարարական մեխանիզմով փոխհատուցումն իրականացվում է դեղի համընդհանուր անվանման խմբին և այդ խմբում ընդգրկված առևտրային անվանումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում «Դեղերի մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված դեղերի համար դեղի հենակետային գինը, փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը սույն կարգով սահմանված մեթոդաբանության հիման վրա հաշվարկելու միջոցով։
4. Փոխհատուցվող դեղերի փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը հաշվարկվում են ինքնաշխատ եղանակով և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի կայքէջում, դեղատների կողմից շահառուներին ներկայացվող տեղեկատվական բնույթի նյութերում մինչև յուրաքանչյուր հաշվարկին հաջորդող ամսվա 5-ը։ Ընդ որում, տեղեկատվությունը կարող է թարմացվել նաև դեղերի գրանցման կարգավիճակի փոփոխությունների դեպքում ինքնաշխատ՝ ստուգելով նախորդ ամսվա ընթացքում դեղերի գրանցման կարգավիճակների փոփոխությունները:
5. Լիազոր մարմինն իրականացնում է փոխհատուցվող դեղերի ցանկում ներառված դեղերի հենակետային գների մշտադիտարկումը, վերլուծությունը, համադրումը՝ սույն հավելվածի Ձևաչափ 4-ով հաստատված երկրների դեղերի շրջանառության մեջ առկա դեղերի գների հետ։
6. Օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գինը, փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը կարող է վերանայվել ոչ ավելի, քան երկու անգամ։
2. ԴԵՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՆԻ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
7. Դեղի հենակետային գինը հաշվարկվում է յուրաքանչյուր դեղի համընդհանուր անվանման համապատասխան` համաձայն «Դեղերի մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի, հետևյալ բանաձևով․
ԴՀԳ-ը՝ դեղի հենակետային գինն է՝ ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ԴՆԳn-ը – ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ներմուծման գինն է,
ԴՆՔn-ը - ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ներմուծման գնին համապատասխան դեղի միավոր քանակն է,
ԴՆՔs-ը - ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում ընդամենը ներմուծման քանակն է,
ՀՏ - դեղի ներմուծման հավաստագիր տալու համար գանձվող պետական տուրքը և ավելացված արժեքի հարկը՝ գործակցի տեսքով։
8. Դեղի փոխհատուցման գինը հաշվարկվում է դեղի հենակետային գնի նկատմամբ հարկային մարմնի կողմից տրամադրված դեղերի մեծածախ իրացման և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների՝ նախորդ 5 տարիների շահութաբերության միջին չափին համապատասխան գործակցի կիրառմամբ՝ հետևյալ բանաձևով․
ԴՀատԳ = ԴՀԳ * ՇԳ, որտեղ՝
ԴՀատԳ - դեղի փոխհատուցվող գինն է, ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ԴՀԳ - դեղի հենակետային գինն է, ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ՇԳ – գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով։
9. Տեղական արտադրության դեղերի փոխհատուցման գինը հաշվարկվում է դեղի տեղական արտադրողի կողմից լիազոր մարմնին ներկայացված կամ հայտարարված գործարանային գնի նկատմամբ հարկային մարմնի կողմից տրամադրած դեղերի մեծածախ իրացման և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների՝ նախորդ 5 տարիների շահութաբերության միջին չափին համապատասխան գործակցի կիրառմամբ՝ հետևյալ բանաձևով․
ՏԴՀատԳ = ՏԴԳԳ * ՇԳ, որտեղ՝
ՏԴՀատԳ – Տեղական արտադրության դեղի հատուցվող գինն է ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ՏԴԳԳ – Տեղական արտադրության դեղի լիազոր մարմնին ներկայացված գործարանային գինն է ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ՇԳ – գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով։
10. Դեղի փոխհատուցման առավելագույն չափը հաշվարկվում է դեղի համընդհանուր անվանման, դեղաձևի և դեղաչափի համար՝ «Դեղերի մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված դեղերի հենակետային գների և ներմուծման ծավալների միջին կշռված չափով՝ հետևյալ բանաձևով․
ԴՀԱՉ-ը՝ դեղի փոխհատուցման առավելագույն չափն է ըստ համընդհանուր անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ԴՀԳn-ը՝ տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի հենակետային գներն են՝ ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ԴՍՔn-ը` տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի նախորդ 12 ամիսների ընթացքում սպառման քանակն է,
ԴՍՔs-ը՝ նախորդ 12 ամիսների ընթացքում տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի սպառման ընդհանուր քանակն է,
ՇԳ – գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով։
11. Մեկից ավելի համընդհանուր անվանում ունեցող բաղադրությամբ դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի հաշվարկումն իրականացվում է սույն կարգի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված կարգով՝ որպես դեղի համընդհանուր անվանում սահմանելով դեղի բաղադրության մեջ առկա բոլոր բաղադրամասերը, իսկ միատեսակ բաղադրամասերից բաղկացած կոմբինացիայի բացակայության դեպքում՝ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող բաղադրամասը։
3. ԴԵՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՆԻ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Փոխհատուցվող դեղերի ցանկում ամենամեծ գումարային ծավալ ունեցող թվով 50 առևտրային անվանմամբ դեղերի հենակետային գների վերջնական հաշվարկի համար Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղի ներմուծման (CIP) գինը համեմատվում է սույն հավելվածի Ձևաչափ 4-ում նշված երկրների մեծածախ գնի հետ՝ ըստ փոխհատուցվող դեղերի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի: Որպես համեմատելի գին է ընդունվում երկրների աճման կարգով դասավորված գների ցանկում երրորդ գինը:
13. Հենակետային գնի դրամով արտահայտությունը հաշվարկվում է ներկրման հաշիվ–ապրանքագրի արտարժութային գինը հաշիվ-ապրանքագրի ամսաթվով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքին համապատասխան վերահաշվարկելու միջոցով:
14. Բացի Ձևաչափ 4-ում նշված երկրների դեղի գնի հետ համեմատելու գործընթացից, փոխհատուցվող դեղի հենակետային գնի սահմանման ժամանակ կարող է հաշվի առնվել նաև՝
1) դեղի փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկում ներառված դեղի՝ հաշվարկման օրվան հաջորդող վեց ամիսների ընթացքում ներմուծման գների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են բերել փոխհատուցման առավելագույն չափի 10 տոկոսից ավելի փոփոխության.
2) դեղի փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկում ներառված դեղի՝ հաշվարկման օրվան հաջորդող վեց ամիսների ընթացքում դեղի ներմուծման ժամանակ օգտագործվող հիմնական արտարժույթների փոխարժեքի այնպիսի փոփոխությունը, որը կարող է բերել փոխհատուցման առավելագույն չափի 10 տոկոսից ավելի փոփոխության.
3) շուկայում առկա համընդհանուր անվանմամբ դեղի սահմանափակ հասանելիության պարագայում, երբ այլ փոխարինող դեղերի գների տատանումների արդյունքում փոխհատուցման առավելագույն չափի տարբերությունը կազմում է 10 տոկոսից ավելի:
15. Այն դեպքում, երբ տվյալ համընդհանուր անվանմանը համապատասխան դեղերի ապահովումն անհնար է, լիազոր մարմինն այդ առևտրային անվանումների մասով կարող է կատարել փոխհատուցման գնի ավելացում մինչև 5 տոկոսի չափով։ Ընդ որում, գործընթացը կարող է կրկնվել այնքան, մինչև առկա լինի տվյալ համընդհանուր անվանմանը համապատասխան առնվազն մեկ դեղ:
4. ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
16. Դեղերի հատկացումը շահառուներին իրականացվում է առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ սահմանված կարգով գրված դեղատոմսի հիման վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում շահառուի ամբուլատոր բժշկական քարտում:
17. Դեղի դուրսգրումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից հաստատված և հրապարակված փոխհատուցվող դեղերի ցանկին համապատասխան:
5. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
18. Դեղատունը դեղը տրամադրելիս էլեկտրոնային առողջապահական համակարգում մուտքագրում է դեղի տրամադրման վերաբերյալ տեղեկությունը, այդ թվում՝ համավճարի չափի մասին:
19. Դեղատան կողմից ներկայացվող տվյալներն առնվազն ներառում են տեղեկություն փաստացի հատկացված դեղերի առևտրային և համընդհանուր անվանումների, դեղաձևի, դեղաչափի, տրամադրված դեղի քանակի, փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի, ինչպես նաև փոխհատուցման առավելագույն չափի գերազանցման դեպքում՝ շահառուի կողմից կատարված համավճարի չափի մասին` համաձայն սույն հավելվածի Ձևաչափ 2-ի, ինչպես նաև փոխհատուցվող դեղի՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի տվյալներում էլեկտրոնային առողջապահական համակարգից պարտադիր ներմուծվող փոխհատուցվող դեղի նույնականացման կոդը։
6. ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
20. Դեղերի ծախսերի դիմաց փոխհատուցումն իրականացվում է՝
1) դեղատների (դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգում կատարված գործարքներում նշված ծավալների վերաբերյալ լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով կազմված և ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված և էլեկտրոնային դեղատոմսերում առկա փոխհատուցվող դեղի նույնականացման կոդերի համադրման արդյունքում ստացված ամփոփ տվյալների համաձայն.
2) դեղատան կողմից ներկայացված փաստաթղթերի և ստացված ամփոփ տվյալների շեղումների դեպքում, մինչև լիազոր մարմնի կողմից մշտադիտարկման ավարտը, փոխհատուցման է ենթակա համադրման արդյունքում ստացված ամփոփ տվյալների հիման վրա ստացված գումարը։
21. Դեղերի փոխհատուցումն իրականացվում է յուրաքանչյուր դեղի համար հաստատված և տրամադրման պահին գործող փոխհատուցման գնի չափով, սակայն ոչ ավելի, քան տվյալ դեղին համապատասխան համընդհանուր անվանման համար հաշվարկված փոխհատուցման առավելագույն չափը։
22. Սահմանված առավելագույն փոխհատուցման չափը գերազանցող տարբերությունը, որը չի գերազանցում սահմանված առավելագույն փոխհատուցման չափի մինչև 50 տոկոսը, վճարում է շահառուն իր կամ այլ միջոցների հաշվին: Սահմանված առավելագույն փոխհատուցման չափն ավելի քան 50 տոկոսով գերազանցող փոխհատուցման գին ունեցող դեղը հանվում է փոխհատուցվող դեղերի ցանկից։
7. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
23. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման կազմակերպումն իրականացնում է լիազոր մարմինը դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ դեղատներ) հետ սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա:
24. Պայմանագրի օրինակելի ձևը, պայմանագրին միանալու ակցեպտի ձևը հաստատվում է լիազոր մարմնի կողմից: Պայմանագրի օրինակելի ձևն առնվազն ներառում է դեղատների կողմից ներկայացվող հաշվետվությունների ցանկը, դրանց բովանդակությունը, դրանց ներկայացման ժամկետները, կազմակերպությունների կողմից կատարված և ընդունված աշխատանքների դիմաց ֆինանսավորման պայմանները և ժամկետները, պայմանագրի կատարման պարտավորությունները և պատասխանատվության չափը:
25. Պայմանագիր կարող են կնքել այն դեղատները, որոնք բավարարում են սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված հրապարակային օֆերտայի պայմաններին:
26. Հրապարակային օֆերտային միանալու ակցեպտի ձևը պետք է պարունակի համաձայնություն լիազոր մարմնի կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի պայմաններն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունելու և ծառայությունները սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան մատուցելու մասին:
27. Դեղատան կողմից ներկայացվող ակցեպտը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն մուտքագրվելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում չմերժվելու դեպքում պայմանագիրը համարվում է կնքված և բժշկական կազմակերպության անվանումը ներառվում է լիազոր մարմնի կողմից հաստատվող հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ցանկում (այսուհետ՝ ցանկ): Դիմումը մերժվում է լիազոր մարմնի կողմից սահմանված հրապարակային օֆերտայի պայմաններին չբավարարելու հիմքով։
28. Ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանագիրը, ըստ առևտրային անվանման սահմանված փոխհատուցվող դեղերի ցանկը և հատուցման առավելագույն չափը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:
29. Կազմակերպությունը ցանկում ներառվում է անժամկետ և կարող է դրանից դուրս գալու դիմում ներկայացնել ցանկում ընդգրկվելուց առնվազն 1 տարի հետո:
30. Կազմակերպությունը ցանկից դուրս է գալիս դիմումը լիազոր մարմին մուտքագրվելուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ լիազոր մարմնի կողմից համապատասխան իրավական ակտում փոփոխություն կատարելու միջոցով։
31. Հրապարակային օֆերտային միանալու պայմաններն են՝
1) դեղատնային գործունեության լիցենզիայի առկայություն.
2) պետության կողմից փոխհատուցվող դեղերի հասանելիության ապահովում շահառուներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի ձևով.
3) դեղատունը պետք է ապահովի՝
ա․ դեղատան տեսանելի վայրում տեղեկատվության հասանելիություն, առ այն, որ տվյալ դեղատան միջոցով տրամադրվում են փոխհատուցվող դեղեր,
բ․ տեսանելի վայրում լիազոր մարմնի կողմից պահանջվող տեղեկատվության հասանելիություն՝ փոխհատուցման կարգի, փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի վերաբերյալ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի ձևով (ցուցադրման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Ձևաչափ 3-ում),
գ․ փոխհատուցվող դեղերի հատկացումը շահառուին 24 ժամից ոչ ուշ՝ միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգով շահառուին նույնականացնելուց անմիջապես հետո:
Ձևաչափ 1
ՑԱՆԿ
Շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային պայմաններում սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդների բուժման և շարունակական հսկողության նպատակով փոխհատուցվող դեղերի
Հ/Հ |
Դեղի համընդ-հանուր անվանումը |
Դեղի առևտրային անվանումը |
Կոդը |
Դեղաձևը |
Դեղաչափը |
Չափի միավորը |
Փոխհա-տուցման գինը |
Փոխհատուցման առավելագույն չափը |
․․․ |
Ձևաչափ 2
Դեղատան կողմից ներկայացվող տվյալները
Դեղատան անվանումը, գործունեության իրականացման հասցեն, ՀՎՀՀ-ն, ներկայացվող հաշվետվության ժամանակահատվածը, հաշվետվության գեներացման ամսաթիվը
Դեղի կոդը |
Դեղի համընդ- հանուր անվա- նումը |
Դեղի առևտրա-յին անվա-նումը, դեղաձևը, դեղաչափը |
Չափի միավորը |
Դեղա-տոմսով պա-հանջված քանակը |
Տրա-մադրված քանակը |
Փոխա-տուց- ման գինը, դրամ |
Փոխ- հատուց- ման առավե- լագույն չափը, դրամ |
Ընդա- մենը փոխհա- տուցվող գումարը |
Ընդա- մենը համա- վճարը |
Փոխհա- տուցվող դեղի հսկիչ-դրա- մարկղային մեքենայի կտրոնի համարը |
․․․ |
||||||||||
Ընդա- մենը |
Ձևաչափ 3
Դեղատան կողմից ցուցադրման ենթակա տեղեկատվությունը
Դեղի կոդը |
Դեղի համընդհանուր անվանումը |
Դեղի առևտրային անվանումը, դեղաձևը, դեղաչափը |
Չափի միավորը |
Փոխհատուցման գինը, դրամ |
Փոխհատուցման առավելագույն չափը, դրամ |
Շահառուի կողմից վճարվող համավճարի չափը |
․․․ |
Ձևաչափ 4
ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ
ՀՀ |
Երկրի անվանումը |
Իրավասու կազմակերպության անվանումը, տվյալների աղբյուրը |
Գրանցված դեղի արժույթը |
Տվյալների թարմացման պարբերականությունը |
Կիրառման մանրամասներ |
1 |
Վրաստան |
Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարություն |
լարի |
Տարեկան երկու անգամ |
Բոլոր դեղերի համար |
2 |
Մոլդովա |
Մոլդովայի Հանրապետության առողջապահության նախարարություն |
լեյ |
Տարեկան երկու անգամ |
Բոլոր դեղերի համար |
3 |
Չեխիա |
Չեխիայի Հանրապետության դեղերի վերահսկման պետական ինստիտուտ |
չեխական կրոնա |
Տարեկան երկու անգամ |
Բոլոր դեղերի համար |
4 |
Հունաստան |
Դեղորայքային միջոցների ազգային կազմակերպություն |
եվրո |
Տարեկան երկու անգամ |
Բոլոր դեղերի համար |
5 |
Լիտվա |
Լիտվայի Հանրապետության առողջապահության նախարարություն |
եվրո |
Տարեկան երկու անգամ |
Բոլոր դեղերի համար |
6 |
Սլովակիա |
Սլովակիայի Հանրապետության առողջապահության նախարարություն |
եվրո |
Ամսական |
Բոլոր դեղերի համար |
7 |
Հունգարիա |
Ազգային առողջապահական հիմնադրամ |
ֆորինտ |
Ամսական |
Բոլոր դեղերի համար |
8 |
Բուլղարիա |
Դեղերի գնագոյացման և փոխհատուցման ազգային խորհուրդ |
լև |
Ամսական |
Բոլոր դեղերի համար |
(հավելվածը լրաց. 20.02.25 N 182-Ն)
