հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
26 դեկտեմբերի 1979 թ. N 716
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և ՀԱՄԽ-ի 1977 թ. մայիսի 13-ի «ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և ՀԱՄԿԽ-ի 1976 թվականի դեկտեմբերի 24-ի «ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների մինիստրությունների ու գերատեսչությունների, կենտրոնական և հանրապետական մյուս հիմնարկների ու կազմակերպությունների բանվորների ու ծառայողների նվազագույն աշխատավարձը բարձրացնելու և ապարատի աշխատողների միջին չափով վարձատրվող կատեգորիաների պաշտոնային ռոճիկներն ու տարիֆային դրույքներն ավելացնելու մասին» N 1060 որոշումը» N 285 որոշման, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակը, համաձայն N 1 հավելվածի*)։
2. Հաստատել Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների կենտրոնական ապարատների կառուցվածքը, համաձայն N 2 հավելվածի (1-53 աղյուսակներ)։
Մինիստրությունների ու գերատեսչությունների կենտրոնական ապարատների կառուցվածքի մեջ մտնող վարչությունները և բաժինները (բացի գործերի կառավարչությունից, առաջին բաժնից, տնտեսական բաժնից ու գրասենյակից և ղեկավարությանն առընթեր տեսչությունից), ինչպես նաև գլխավոր վարչություններում ու վարչություններում բաժինները դասել հիմնական ստորաբաժանումների շարքը։
3. Հայկական ՍՍՀ մինիստրություններին ու գերատեսչություններին` հաստատել կենտրոնական ապարատների հաստիքացուցակները ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի ու ՀԱՄԿԽ-ի 1976 թ. դեկտեմբերի 24-ի N 1060 որոշմամբ (Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և ՀԱՄԽ-ի 1977 թ. մայիսի 13-ի N 285 որոշում) հաստատված՝ մինիստրությունների ու գերատեսչությունների աշխատողների աշխատանքի վարձատրության պայմաններին և պաշտոնային ռոճիկների սխեմային համապատասխան։
4-5. Արձանագրական։
__________________
*) Հավելվածները չեն բերվում։
(14.01.85 N 16 որոշման ինկորպորացիան չի իրականացվել հավելվածի բացակայության պատճառով)
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
