ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 476-Ա |
«14» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի Հ.3505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.02.2025թ. եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի «Երևան, Էրեբունի, Սոֆիայի փողոց հ.57 բնակելի տան և հողամասի նկատմամբ Մխիթար Միհրանի Կարապետյանի իրավունքները վերականգնելու, 124.06քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.3505-Ա որոշման 3-րդ կետում «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հ. Մուրադյանին» բառերը փոխարինել «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
