հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
21 հունվարի 1985 թ. N 39
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել ՍՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի հետ համաձայնեցված՝ Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեի առդիր կանոնադրությունը։
2. Բավարարել Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեի խնդրանքը և`
ա) հաստատել ՍՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի ու Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցված՝ Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի։
Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքի մեջ մտնող բաժինները (բացի գրասենյակային ու տնտեսական բաժիններից) մտցնել հիմնական բաժինների ցանկի մեջ.
բ) հանրապետության 1985 թվականի բյուջեով նախատեսված` պետական կառավարման մարմինների թվաքանակի և պահման ծախսերի սահմաններում Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակն ավելացնել 4 միավորով և այն սահմանել 52 միավոր։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1977 թ. դեկտեմբերի 9-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի աշխատանքի պետական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 790 որոշումը և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թ. մարտի 25-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի աշխատանքի պետական կոմիտեի հարցերը» N 156 որոշման N 1-5-րդ կետերը։
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեն (Հայկական ՍՍՀ աշխպետկոմը) Հայկական ՍՍՀ միութենական-հանրապետական մարմին է։
Հայկական ՍՍՀ աշխպետկոմը պատասխանատվություն է կրում հանրապետության տարածքում աշխատանքի, դրա վարձատրման և աշխատանքային ռեսուրսների օգտագործման բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու համար։
Հայկական ՍՍՀ աշխպետկոմը իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին և ՍՍՀՄ աշխպետկոմին։
2. Հայկական ՍՍՀ աշխպետկոմի հիմնական խնդիրներն են`
աշխատանքի արտադրողականության աճի ռեզերվների մոբիլիզացման, դրա պայմանների բարելավման, պահպանման, կազմակերպման ու նորմավորման միջոցառումների մշակումը և անցկացումը.
աջակցումը աշխատանքի բնագավառում առաջավոր փորձի արմատավորմանը, սոցիալիստական մրցության զարգացմանը, բարոյական խթանման ձևերի ու մեթոդների կատարելագործումը.
աշխատանքի վարձատրության ու պարգևատրման սիստեմների գործող պայմանների կիրառման պրակտիկայի ամփոփումը և այդ պրակտիկայի բարելավման անհրաժեշտ միջոցների իրագործումը, աշխատանքի արդյունավետության ու որակի բարձրացման գործում դրանց խթանող դերի ուժեղացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, բնակչության ռացիոնալ զբաղվածության և նրա աշխատանքի տեղավորման ապահովումը, բանվորական ուժի բաշխումը և վերաբաշխումը.
աշխատանքի, դրա վարձատրման ու սոցիալական զարգացման բնագավառում Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների աշխատանքի կոորդինացումը.
վերահսկողությունը աշխատանքի, աշխատավարձի ու սոցիալական զարգացման հարցերի վերաբերյալ կուսակցության և կառավարության որոշումների կատարման նկատմամբ, համապատասխան առաջարկությունների մշակումը:
3. Հայկական ՍՍՀ աշխպետկոմը և տեղերում նրա մարմինները իրենց վրա դրված խնդիրները լուծում են հաշվի առնելով Հայկական ՍՍՀ մինիստրությունների, գերատեսչությունների, պետական կառավարման մյուս մարմինների և արհմիութենական մարմինների առաջարկությունները, ու նրանց հետ փոխգործողությամբ:
Հայկական ՍՍՀ աշխպետկոմում աշխատանքի հիմնական հարցերը քննարկելիս մասնակցում են համապատասխան մինիստրությունների, գերատեսչությունների, ՀԱՄԽ-ի ու արհմիությունների շրջկոմների ներկայացուցիչները։
4. Հայկական ՍՍՀ աշխպետկոմը իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) մշակում և Հայկական ՍՍՀ Պետպլան ու ՍՍՀՄ աշխպետկոմ առաջարկություններ է մտցնում երկարաժամկետ հեռանկարի հիմնական ուղղությունների, տնտեսական ու սոցիալական զարգացման հնգամյա և տարեկան պլանների նախագծերի վերաբերյալ՝ աշխատանքային ռեսուրսների հաշվեկշիռների (ցույց տալով բանվորական ուժի պահանջը և ապահովման աղբյուրները, դրա օգտագործման բարելավման միջոցները), արտադրության մեջ կադրերի պատրաստման, աշխատանքի արտադրողականության բարձրացման, դրա կազմակերպման կատարելագործման, աշխատանքի առաջավոր ձևերի ու մեթոդների կիրառման, աշխատանքի արտադրողականության աճի տեմպերի և աշխատավարձի միջև հարաբերակցության որոշման մասում ու սոցիալական զարգացման այլ հարցերի վերաբերյալ.
բ) Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմների հետ համատեղ ու ՀԱՄԽ-ի և արհմիությունների շրջկոմների մասնակցությամբ աշխատանք է կատարում աշխատանքի արտադրողականության աճի ռեզերվներ հայտնաբերելու և օգտագործելու, դրա կազմակերպումը, նորմավորումը և պայմանները բարելավելու, աշխատանքի բրիգադային, կապալային ու առաջադիմական այլ մեթոդներ կիրառելու, աշխատանքային տեղերն ատեստավորելու և ռացիոնալիզացնելու, ձեռքի, սակավ որակյալ ու ծանր ֆիզիկական աշխատանքի կիրառումը կրճատելու, աշխատաժամանակն առավել լրիվ օգտագործելու, աշխատանքային կարգապահությունն ամրապնդելու, աշխատանքի նյութական ու բարոյական բոլոր խթաններն ուժեղացնելու, սոցիալիստական մրցությունը զարգացնելու ուղղությամբ.
գ) մասնակցում է նպատակային կոմպլեքսային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև տնտեսափորձերին՝ աշխատանքի պրոբլեմների և դրա արդյունավետության բարձրացման, աշխատանքի նյութական և բարոյական խթանների գործունեությունն ուժեղացնելու մասում.
դ) մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ իրականացնում է դիպլոմավոր մասնագետների օգտագործման պետական տեսչության, ինժեներատեխնիկական աշխատողների ատեստավորման անցկացման և որակավորման բարձրացման վերահսկողություն, Հայկական ՍՍՀ Պետպլան առաջարկություններ է մտցնում երիտասարդ մասնագետների պատրաստման և բաշխման ծավալների վերաբերյալ.
ե) երիտասարդության մասնագիտական կողմնորոշման գծով կոորդինացնում է Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործկոմների, միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքը, անկախ վերջիններիս գերատեսչական ենթակայությունից. Հայկական ՍՍՀ Պետպլանի հետ համատեղ ժողովրդական կրթության մարմիններին է ներկայացնում տեղեկություններ բանվորական պրոֆեսիաների հարցում ժողովրդական տնտեսության հեռանկարային պահանջմունքի վերաբերյալ, մասնակցում է հետագա ուսուցման տեսակների գծով հանրակրթական դպրոցների շրջանավարտների բաշխումը պլանավորելու, ժողովրդական տնտեսության ճյուղերում երիտասարդությանն աշխատանքի տեղավորելու գործում.
զ) Հայկական ՍՍՀ Պետպլանի ու ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործկոմների հետ համատեղ կազմակերպում է միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ (անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից) բանվորների և ծառայողների թվաքանակի լիմիտների համաձայնեցման աշխատանքը պլանային ժամանակաշրջանի համար,
է) վերահսկում է հանրապետության մինիստրությունների և գերատեսչությունների, ինչպես նաև հանրապետության տարածքում տեղավորված միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը՝ աշխատանքի ու դրա վարձատրման բնագավառում համապետական քաղաքականության իրագործման ուղղությամբ.
ը) ուսումնասիրում է աշխատանքային ռեսուրսների վիճակը հանրապետության քաղաքներում ու շրջաններում և դրա հիման վրա առաջարկություններ նախապատրաստում հանրապետության ժողովրդական տնտեսության մեջ դրանց առավել նպատակահարմար օգտագործման, հանրային արտադրության մեջ աշխատունակ բնակչության ռացիոնալ զբաղվածության վերաբերյալ. պլանային մարմինների, մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ մշակում ու իրագործում է միջոցառումներ ճյուղերի և շրջանների միջև բանվորական ուժի վերաբաշխման գծով, հաշվի առնելով արտադրության պահանջմունքներն ու աշխատանքային ռեսուրսների առկայությունը.
թ) մասնակցում է նոր ձեռնարկությունների տեղաբաշխման, գործողների ընդարձակման ու վերակառուցման պլանների նախագծերի, շրջանային հատակագծումների, սխեմաների և քաղաքների զարգացման գլխավոր սխեմաների քննարկման գործին. դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություններ, հաշվի առնելով աշխատանքային ռեսուրսների առկայությունը և դրանց առավել լրիվ ու ռացիոնալ օգտագործումը. մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ քննության է առնում կարևորագույն գործարկվելիք օբյեկտների և գործող ձեռնարկությունների ապահովվածությունը կադրերով ու, անհրաժեշտ դեպքերում, օգնում է բանվորական ուժով նրանց կոմպլեկտավորելու գործում.
ժ) ձեռնարկություններում ու կազմակերպություններում, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից, պետական վերահսկողություն է իրականացնում բանվորական ուժի օգտագործման, բանվորների ու ծառայողների թվաքանակի և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի համապատասխանության, կադրերի հոսունությունը կրճատելու գծով միջոցառումների անցկացման, ինչպես նաև նոր գործարկվող ձեռնարկությունները բանվորական կադրերով ապահովելու նկատմամբ, մինիստրություններ, գերատեսչություններ և պլանային մարմիններ առաջարկություններ է մտցնում հայտնաբերված թերությունների վերաբերյալ.
ի) իրականացնում և կատարելագործում է բնակչության աշխատանքի տեղավորումը հանրապետությունում. ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների ներկայացրած տվյալների հիման վրա կազմակերպում է ինֆորմացիոն-տեղեկատու աշխատանք ազատ աշխատանքային տեղերի ու թափուր պաշտոնների առկայության մասին. միջոցներ է ձեռնարկում այդ աշխատանքում կապի և ինֆորմացիայի մշակման արդի միջոցների օգտագործման համար. սահմանված կարգով աշխատանք է անցկացնում միջնակարգ հանրակրթական դպրոցներն ավարտող երիտասարդության աշխատանքի տեղավորման գծով, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում արտադրությունում նրա օգտագործման ու ամրացման նկատմամբ.
լ) մինիստրությունների ու գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմների հետ համատեղ և Հայկական ՍՍՀ Պետպլանի հետ համաձայնեցնելով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ և ՍՍՀՄ աշխպետկոմ ներկայացնում է բանվորների կազմակերպված հավաքագրման, ինչպես նաև բնակչության վերաբնակեցման պլանների նախագծերը. եզրակացություններ է տալիս Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության կողմից մշակվող վերաբնակեցման շինարարության պլանի նախագծի վերաբերյալ.
խ) բանվորների կազմակերպված հավաքագրումը և բնակչության վերաբնակությունն անց է կացնում, հաշվի առնելով կադրերի հարցում ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների ու սովխոզների պահանջմունքները և պատրաստությունը նրանց ընդունելու համար. վերահսկողություն է իրագործում տնտեսական մարմինների կողմից բանվորների համար արտադրական ու բնակարանային-կենցաղային անհրաժեշտ պայմանների ստեղծման, ինչպես նաև նրանց սահմանված արտոնություններ տալու նկատմամբ։ Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության հետ համատեղ վերահսկողություն է իրականացնում վերաբնակեցվող բնակչության համար կառուցված բնակելի տները ըստ նշանակման օգտագործելու նկատմամբ.
ծ) քննության է առնում աշխատանքի գիտական կազմակերպման կարևորագույն միջոցառումների արմատավորման հեռանկարային ու-տարեկան պլանների վերաբերյալ Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների կողմից սահմանված կարգով ներկայացվող առաջարկությունները, դրանց վերաբերյալ տալիս եզրակացություններ, վերահսկողություն է իրականացնում այդ պլանների կատարման, ինչպես նաև Հայկական ՍՍՀ մինիստրությունների, գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների կողմից աշխատանքի կազմակերպման կատարելագործման ու նորմավորման ոլորտի ընդլայնման միջոցառումների անցկացման, տեխնիկապես հիմնավորված նորմաների կիրառման, կենտրոնացված կարգով մշակված նորմատիվների և նորմաների արմատավորման, աշխատանքային ծախսումների գործող նորմաների ժամանակին վերանայման նկատմամբ.
կ) ՀԱՄԽ-ի և արհմիությունների շրջկոմների հետ համատեղ վերահսկողություն է իրագործում աշխատանքի պայմանների հետագա բարելավման վերաբերյալ կուսակցության և կառավարության որոշումների կատարման նկատմամբ.
հ) ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում վերահսկում է հաստատված տարիֆադրույքների և ռոճիկների, պարգևատրման, սիստեմների, տարիֆաորակավորման տեղեկատուների, ինչպես նաև աշխատանքի վարձատրության պայմանները կարգավորող մյուս նորմատիվ նյութերի կիրառման ճշտությունը.
ձ) վերահսկողություն է իրականացնում հանրապետության ժողովրդական տնտեսության ճյուղերում գիտատեխնիկական առաջադիմության պահանջներին համապատասխան արտադրության մեջ կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման պլանների մշակման ու կատարման նկատմամբ.
ղ) Հայկական ՍՍՀ Պետպլանի, Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության, Հայկական ՍՍՀ սոցիալական ապահովության մինիստրության և ՀԱՄԽ-ի հետ համատեղ մասնակցում է աշխատանքային` կոլեկտիվների ու շրջանների սոցիալական զարգացման պլանավորման, սոցիալական ֆակտորների օգտագործման, դեմոգրաֆիական քաղաքականության ակտիվացման բնագավառում համապատասխան միջոցների ուսումնասիրմանն ու պրակտիկայի ամփոփմանը և արդյունավետության բարձրացման գծով առաջարկությունների նախապատրաստմանը.
ճ) ուսումնասիրում և ընդհանրացնում է աշխատանքի նորմավորման ու վարձատրության կազմակերպման, դրա արտադրողականության բարձրացման, աշխատանքային ռեսուրսների օգտագործման, արտադրությունում կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման բնագավառում միջճյուղային նշանակություն ունեցող առաջավոր փորձը և արհմիութենական մարմինների հետ համատեղ առաջարկություններ է մշակում այն տարածելու գծով.
մ) վերահսկողություն է իրականացնում աշխատանքի գիտական կազմակերպման ու նորմավորման կենտրոնների, լաբորատորիաների ու կայանների գործունեության նկատմամբ, համապատասխան մինիստրություններ ու գերատեսչություններ առաջարկություններ է մտցնում դրանց աշխատանքը բարելավելու վերաբերյալ.
յ) սահմանված կարգով կազմակերպում է Հայկական ՍՍՀ աշխպետկոմի իրավասության ենթակա հիմնարկների ու կազմակերպությունների նյութատեխնիկական մատակարարումը:
5. Հայկական ՍՍՀ աշխպետկոմի առջև դրված խնդիրները լուծելու և նրա վրա դրված պարտականությունները կատարելու համար իրավունք է վերապահվում`
ա) ստուգել Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների, հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքը, ստուգումների ժամանակ հայտնաբերված թերությունների վերացման վերաբերյալ նրանց տալ կատարման համար պարտադիր ցուցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում վերադաս մարմիններ առաջարկություններ ներկայացնել թույլ տված խախտումների մեջ մեղավոր ղեկավարներին և պաշտոնատար այլ անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, ստուգում անցկացնելու համար ներգրավել մինիստրությունների և գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների մասնագետներին.
բ) ընդհատել Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների այն հրամանների ու հրահանգների գործողությունը, որոնք հակասում են աշխատանքի ու դրա վարձատրության մասին օրենսդրությանը, իսկ անհրաժեշտության դեպքում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել դրանք դադարեցնելու մասին, այդ մասին հաղորդելով ՍՍՀՄ աշխպետկոմին.
գ) կոմիտեի նիստերում լսել Հայկական ՍՍՀ աշխպետկոմի իրավասության վերաբերող հարցերի վերաբերյալ Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների, հանրապետության տարածքում տեղավորված ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարների հաշվետվություններն ու զեկուցումները.
դ) Հայկական ՍՍՀ մինիստրություններին ու գերատեսչություններին հանձնարարել Հայկական ՍՍՀ աշխպետկոմի իրավասությանը վերաբերվող աշխատանքի պրոբլեմների գծով աշխատանքի անցկացումը, նրանց հետ համաձայնեցնելով այդ պրոբլեմների մշակմանը ներգրավել ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև գիտնականների և բարձր որակավորման մասնագետների.
ե) Հայկական ՍՍՀ կենտվիճվարչությունից վիճակագրական տվյալներ ստանալ աշխատանքի, դրա վարձատրության, բնակչության բնական շարժման և գաղթի ու այլ հարցերի մասին, իսկ մինիստրություններից, գերատեսչություններից, ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից` Հայկական ՍՍՀ աշխպետկոմի իրավասությանը վերաբերվող հարցերի գծով անհրաժեշտ նյութերը.
զ) Հայկական ՍՍՀ Պետպլանի, ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմների հետ համաձայնեցնելով փոփոխություններ մտցնել կազմակերպված հավաքագրմամբ, ինչպես նաև բնակչության միջշրջանային ու ներշրջանային վերաբնակեցմամբ բանվորներին աշխատանքի ուղարկման պլանի մեջ.
է) ընդհատել, իսկ առանձին դեպքերում, սահմանված կարգով դադարեցնել կազմակերպված հավաքագրմամբ ու բնակչության վերաբնակեցմամբ բանվորներին աշխատանքի ուղարկումը (աշխատուժի հարցում ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների ու սովխոզների լրացուցիչ պահանջի բացակայության, բանվորներին և վերաբնակեցվող բնակչությանն ընդունելու համար անպատրաստության, պայմանագրային պայմանները չպահպանելու և այլ պատճառներով), այդ մասին հետագայում հաղորդելով համապատասխան մինիստրություններին ու գերատեսչություններին, ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմներին.
ը) հանրապետության տարածքում ստեղծել ազատ աշխատանքային տեղերի, թափուր պաշտոնների առկայության և ձեռնարկություններում, կազմակերպություններում ու հիմնարկներում աշխատանքի տեղավորման, բանվորների կազմակերպված հավաքագրման ու ընտանիքների գյուղատնտեսական վերաբնակեցման կարգով աշխատանքի ընդունման պայմանների մասին բնակչությանը տեղեկացման աշխատանքի կազմակերպման սիստեմ.
թ) սահմանված կարգով հրավիրել կոնֆերանսներ, խորհրդակցություններ ու սեմինարներ Հայկական ՍՍՀ աշխպետկոմի իրավասությանը վերաբերող հարցերի գծով, անցկացնել աշխատանքի կազմակերպման, նորմավորման, պայմանների ու վարձատրության, աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման բնագավառում առաջավոր փորձի ցուցադրման համար։
6. Հայկական ՍՍՀ աշխպետկոմի և տեղերում նրա մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն իրենց ծառայողական պարտականությունները կատարելու համար անարգել կերպով, սահմանված կարգով, հաճախել ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ստուգել արտադրական, ծառայողական և բնակարանային-կենցաղային շենքերը, ծանոթանալ Հայկական ՍՍՀ աշխպետկոմի իրավասությանը վերաբերող հարցերի գծով հաշվետվական, վիճակագրական ու այլ փաստաթղթերի և նյութերի հետ։
7. Հայկական ՍՍՀ աշխպետկոմն ամփոփում է հանրապետությունում իրեն վերաբերվող հարցերի գծով օրենսդրության կիրառման պրակտիկան, ՀԱՄԽ-ի հետ համատեղ առաջարկություններ է մշակում այդ օրենսդրությունը կատարելագործելու վերաբերյալ ու դրանք մտցնում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կամ ՍՍՀՄ աշխպետկոմի քննարկմանը։
8. Հայկական ՍՍՀ աշխպետկոմը, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների աշխատանքի մարմինները ու դրանց ենթակա հիմնարկներն և կազմակերպությունները կազմում են Հայկական ՍՍՀ աշխպետկոմի համակարգը և մտնում ՍՍՀՄ աշխպետկոմի միասնական համակարգի մեջ։
Հայկական ՍՍՀ աշխպետկոմը ղեկավարում է աշխատանքի տեղական մարմինների և կոմիտեի իրավասության ենթակա հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը։
Աշխատանքի տեղական մարմինները գտնվում են ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների և Հայկական ՍՍՀ աշխպետկոմի ենթակայության տակ։
Աշխատանքի տեղական մարմինների մասին կանոնադրությունները, դրանց կառուցվածքն ու աշխատողների թվաքանակը հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի սահմանած կարգով՝ այդ մարմինների տիպային կառուցվածքների ու թվաքանակի նորմատիվներին համապատասխան։
9. Հայկական ՍՍՀ աշխպետկոմը իր գործունեության մեջ ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ կառավարության և Հայկական ՍՍՀ կառավարության որոշումներով և կարգադրություններով, ՍՍՀՄ աշխպետկոմի որոշումներով ու այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ, ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Հայկական ՍՍՀ աշխպետկոմի համակարգի հիմնարկներում ու կազմակերպություններում։
10. Հայկական ՍՍՀ աշխպետկոմը հրատարակում է իր իրավասությանը վերաբերող հարցերի գծով Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների, հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից կատարման համար պարտադիր որոշումներ, պարզաբանումներ ու հրամաններ, իսկ անհրաժեշտության դեպքում Հայկական ՍՍՀ շահագրգռված մինիստրությունների ու գերատեսչությունների և ՀԱՄԽ-ի հետ համատեղ հրատարակում է որոշումներ, հրամաններ ու հրահանգներ։
11. Հայկական ՍՍՀ աշխպետկոմը կազմակերպում է քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների և բողոքների) ժամանակին և ուշադիր քննարկումը, հասնելով այդ նամակներում առաջադրված իր իրավասության մեջ մտնող հարցերի ճիշտ լուծմանը։
12. Հայկական ՍՍՀ աշխպետկոմը սահմանված կարգով, իրեն սահմանված աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի և բյուջետային հատկացումների սահմաններում ստեղծում է, վերակառուցում ու լուծարում կոմիտեին ենթակա հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև հաստատում է կանոնադրություններ այդ հիմնարկների ու կազմակերպությունների մասին։
13. Հայկական ՍՍՀ աշխպետկոմը ստեղծվում է հետևյալ կազմով՝ կոմիտեի նախագահ, որը Հայկական ՍՍՀ սահմանադրությանը համապատասխան նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն Սովետի կողմից, նախագահի տեղակալներ (ըստ պաշտոնի), որոնք նշանակվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից և կոմիտեի անդամներ, որոնք հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից։
Հայկական ՍՍՀ աշխպետկոմի նախագահի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարվում է կոմիտեի նախագահի կողմից։
14. Հայկական ՍՍՀ աշխպետկոմի նախագահը գլխավորում է կոմիտեն և անձնական պատասխանատվություն է կրում կոմիտեի վրա դրված խնդիրների ու պարտավորությունների կատարման համար, սահմանում է կոմիտեի նախագահի տեղակալների ու անդամների, բաժնի պետերի ու կոմիտեի մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը, նրա գործունեության առանձին բնագավառների ղեկավարման, ինչպես նաև Հայկական ՍՍՀ աշխպետկոմի համակարգի մեջ մտնող հիմնարկների ու կազմակերպությունների աշխատանքի համար։
Հայկական ՍՍՀ աշխպետկոմի նախագահը հրատարակում է Հայկական ՍՍՀ աշխպետկոմի համակարգի մեջ մտնող հիմնարկների և կազմակերպությունների կողմից կատարման համար պարտադիր հրամաններ ու տալիս ցուցումներ։
15. Հայկական ՍՍՀ աշխպետկոմը իր կանոնավոր անցկացվող նիստերում քննության է առնում աշխատանքի արտադրողականության բարձրացման ռեզերվների հայտնաբերման ու օգտագործման, դրա պայմանների բարելավման, կազմակերպման ու նորմավորման, աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ ու արդյունավետ օգտագործման, բնակչության աշխատանքի տեղավորման, աշխատուժի բաշխման և վերաբաշխման, արտադրությունում կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման, հանրակրթական դպրոցների սովորողների մասնագիտական կողմնորոշման և բաշխման հարցերը և նրա իրավասությանը վերաբերվող այլ կարևոր պրոբլեմներ, ինչպես նաև կադրերի ընտրության, տեղաբաշխման ու դաստիարակման, իրավասության ենթակա հիմնարկների և կազմակերպությունների պրակտիկ ղեկավարման, ընդունած որոշումների կատարման ստուգման հարցերը։
16. Հայկական ՍՍՀ աշխպետկոմին առընթեր ստեղծվում է աշխատանքի գիտական խորհուրդ՝ առանձին պրոբլեմների գծով սեկցիաների հետ միասին։
Գիտական խորհրդի անհատական կազմն ու նրա մասին կանոնադրությունը հաստատվում են Հայկական ՍՍՀ աշխպետկոմի նախագահի կողմից։
17. Հայկական ՍՍՀ աշխպետկոմի կենտրոնական ապարատի կառուցվածքն ու աշխատողների թվաքանակը հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից, ՍՍՀՄ աշխպետկոմի հետ համաձայնեցնելով։
Հայկական ՍՍՀ աշխպետկոմի կենտրոնական ապարատի հաստիքակազմը հաստատվում է կոմիտեի նախագահի կողմից։
18. Հայկական ՍՍՀ աշխպետկոմն ունի կնիք՝ Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերով և իր անվամբ։
ՀԱՎԵԼՎԱԾ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թ. հունվարի 21-ի N 39 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ամփոփման-տնտեսագիտական բաժին
Աշխատանքի նորմավորման և աշխատավարձի բաժին
Աշխատանքային ռեսուրսների և կադրերի պատրաստման բաժին
Սոցիալիստական մրցության և աշխատանքի պայմանների բաժին
Աշխատուժի վերաբաշխման բաժին
Արդյունաբերության, տրանսպորտի և կապի բաժին
Գյուղատնտեսության բաժին
Շինարարության բաժին
Ոչ արդյունաբերական ճյուղերի բաժին
Հաշվապահություն
Գրասենյակային և տնտեսական սպասարկման բաժին
Հայկական ՍՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
