ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 411-Ա |
«07» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 1682-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկանուշ Սուրենի Մադոյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 8-ի «Երևան համայնքի սեփականություն համարվող Սեբաստիայի փողոցի հ.18 շենքի հ.7՝ 72.41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին» հ.1682-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, 10.01.2025թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.4595 վկայագրով.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 8-ի «Երևան համայնքի սեփականություն համարվող Սեբաստիայի փողոցի հ.18 շենքի հ.7՝ 72.41քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին» հ.1682-Ա որոշման 1-ին կետում՝ «Արա Գուրգենի Մանասյանին» բառերը փոխարինել «Հայկանուշ Սուրենի Մադոյանին» բառերով։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
