ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՓԵՏՐՎԱՐԻ 2025 թվականի N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի բյուջեի ազատ մնացորդը՝ 893058,8 հազար դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 157-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
կողմ-15 | դեմ-0 | ձեռնպահ-0 | |
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԵՓԽԱՆՅԱՆ ՍԵՎԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ղ. ՂԱԶԱՐՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 893058,8 հազար դրամ, որից վարչական բյուջե՝ 486314,5 հազար դրամ, ֆոնդային բյուջե՝ 406744,3 հազար դրամ, որից սուբվենցիա 156825,9 հազար դրամ:
Վարչական բյուջեից 1063,3 հազար դրամ հատկացնել նախորդ տարիների պարտքի մարման համար:
Վարչական բյուջեից 485251,2 հազար դրամը ուղղել ֆոնդային բյուջե:
Ֆոնդային բյուջեից 27306,1 հազ. դրամ և սուբվենցիայի 105197,2 հազ. դրամը հատկացնել նախորդ տարիների պարտքի մարման:
Հաստատել՝ վարչական բյուջեի տարեսկզբի մնացորդը՝ 1063,3 հազար դրամ,
ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ՝ 891995,5 հազար դրամ,որից սուբվենցիա 156825,9 հազ. դրամ:
1․ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ
1. Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումները ավելացնել 481794,1 հազար դրամ
ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ
1․ 01․1․1-ի (Արաքսի համայնքապետարանի)
1) 5113 հոդվածին ավելացնել 2069.2 հազար դրամ/սուբվենցիա ն.տ.պ/
2) 4264 հոդվածին ավելացնել 833,3 հազար դրամ ն.տ.պ
3) 5122 հոդվածին ավելացնել 5000,0 հազար դրամ
4) 5121 հոդվածին ավելացնել 2000,0 հազար դրամ
2. 1․6․1-ի (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ)
1) 5112 հոդվածին ավելացնել 500,0 հազար դրամ/սուբվենցիա ն.տ.պ/
2) 4241 հոդվածին ավելացնել 230,0 հազար դրամ ն.տ.պ
3․4․3․2-ի (Նավթամթերք և բնական գազ)
1) 5112 հոդվածին ավելացնել 404427,3 հազար դրամ /308597,6 սուբվ. որից 56456,7 հազ. դրամ սուբվ. ն.տ.պ./
2) 5134 հոդվածին ավելացնել 5000,0 հազ.դրամ
4. 04.2.4 ի (Ոռոգում)
1) 5112 հոդվածին ավելացնել 157237,5 հազար դրամ/ 51367,7հազ. դրամ սուբվ./
2) 5134 հոդվածին ավելացնել 3000.0 հազ. դրամ
5. 4.5.1 ի ( Ճանապարհային տնտեսություն)
1) 5112 հոդվածին ավելացնել 213848,1 հազար դրամ/ 91046,4 հազ. դրամ սուբվենցիա/
2) 5134 հոդվածին ավելացնել 3550.0 հազար դրամ,որից 1550,0 հազ. դրամ ն.տ.պ
6․ 9․1․1-ի (Նախադպրոցական ուսուցում)
1) 5113 հոդվածին ավելացնել 57339,3 հազ. դրամ/ 27339,3 հազար դրամ/ սուբվ. ն.տ.պ//
2) 5112 հոդվածին ավելացնել 4700,0 հազար դրամ ն.տ.պ
3) 5122 հոդվածին ավելացնել 10000.0 հազար դրամ
4) 5134 հոդվածին ավելացնել 4800,0 հազ. դրամ ն.տ.պ
7․ 6․3․1-ի (Ջրամատակարարում)
1) 5112 հոդվածին ավելացնել 163055,4 հազար դրամ / 97523,3 սուբվենցիա/
2) 5122 հոդվածին ավելացնել 5000,0 հազար դրամ
3) 5134 հոդվածին ավելացնել 3750,0 հազ. դրամ, որից 1750,0 ն.տ.պ
8. 6.4.1-ի ( Արտաքին լուսավորություն)
1) 5112 հոդվածին ավելացնել 57756,4 հազար դրամ/ 14774,0 հազ. դրամ սուբվենցիա/
2) 5134 հոդվածին ավելացնել 3289,6 հազ. դրամ., որից 1289.6 հազ. դրամ ն.տ.պ
9․ 8․2․3-ի (մշակույթի տներ, ակումբներ)
1) 5113 հոդվածին ավելացնել 122063.8 հազար դրամ,որից 230,0 ն.տ.պ /45402,5 սուբվենցիա,որից 18832,0 հազ. դրամ սուբվ. ն.տ.պ/
2) 5134 հոդվածին ավելացնել 4350,0 հազար դրամ,որից 2350,0 հազ. դրամ ն.տ.պ
3) 5122 հոդվածին ավելացնել 15000.0 հազ. դրամ
10․ 5․1.1-ի (Աղբահանություն)
1) 5122 հոդվածին ավելացնել 5000,0 հազար դրամ
11․ 8.1.1-ի (Հանգստի և սպորտի ծառայություններ)
1) 5112 հոդվածին ավելացնել 25479,5 հազ. դրամ,որից 6063,0 հազար դրամ ն.տ.պ
4) 5122 հոդվածին ավելացնել 1000,0 հազար դրամ
12. 4.3.6 –ի (Ոչ էլեկտրական էներգիա)
1) 5134 հոդվածին ավելացնել 1573,5 հազ. դրամ ն.տ.պ
2) 5112 հոդվածին ավելացնել 40000.0 հազ. դրամ
13. 6.6.1 –ի (Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն)
1) 5134 հոդվածին ավելացնել 3000.0 հազ. դրամ ն.տ.պ
2) 5112 հոդվածին ավելացնել 50000,0 հազար դրամ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
