ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 378-Ա |
«07» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 07.02.2025թ. հ. 378-Ա որոշման |
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
հ/հ |
Հաշմանդամի անուն և ազգանունը |
Փոխադրող մեքենայի համարանիշը |
Փոխադրող անձը |
Արտոնության տրամադրման ժամկետը |
1 |
Արման Վարուժանի Ապրեսյան |
97 VM 779 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
2 |
Մարգո Արշալույսի Վանեսյան |
37 SM 798 |
Էրիկ Ամիրջանյան |
31.12.2025թ. |
3 |
Գևորգ Խաչատուրի Կարոյան |
36 UN 897 |
Գոհար Կարապետյան |
31.12.2025թ. |
4 |
Նատալի Հովհաննեսի Բեգոյան |
36 UX 373 |
Հովհաննես Բեգոյան |
31.12.2025թ. |
5 |
Ռոբերտ Վահանի Խաչատրյան |
37 ND 279 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
6 |
Գևորգ Դրաստամատի Հակոբյան |
44 GH 777 |
Վահե Մարուքյան |
31.12.2025թ. |
7 |
Վահե Գագիկի Հարությունյան |
33 DO 398 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
8 |
Ալբերտ Միսակի Խաչատրյան |
55 RX 885 |
Տիգրան Խաչատրյան |
31.12.2025թ. |
9 |
Ռաֆաել Հայկազի Ղազարյան |
36 FF 250 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
10 |
Կարեն Ժորայի Մարտիրոսյան |
21 LS 777 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
11 |
Աշոտ Ալեքսեյի Հովհաննիսյան |
33 PL 491 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
12 |
Էմանուել Կամսարի Մնացականյան |
37 VN 546 |
Կամսար Մնացականյան |
01.06.2025թ. |
13 |
Ալվարդ Զավենի Խաչատրյան |
015 II 15 |
Հովհաննես Հովհաննիսյան |
31.12.2025թ. |
14 |
Արմեն Մխիթարի Բունիաթյան |
01 OI 101 |
Համեստ Արամյան |
31.12.2025թ. |
15 |
Սոնա Արարատի Սարգսյան |
22 AM 303 |
Հայկ Սարգսյան |
31.12.2025թ. |
16 |
Մամիկոն Հուսիկի Հակոբյան |
36 NQ 565 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2025թ. |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|