հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
9 սեպտեմբերի 1988 թ. N 485
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում է, որ ժողովրդական կրթության կառավարման կազմակերպական նոր կառուցվածքը, որը նախատեսում է սոցիալիստական պետության գործունեության կարևոր ոլորտներից մեկի ղեկավարման կատարելագործում, դեմոկրատական սկզբունքների ընդլայնման հիման վրա դրա պլանավորում և ինքնակառավարման զարգացում, մանկավարժական գիտության ու պրակտիկայի ինտեգրացում, հանդիսանում է ՍՄԿԿ XXVII համագումարի, ՍՄԿԿ Կենտկոմի փետրվարյան (1988 թ.) պլենումի, XIX համամիութենական կուսակցական կոնֆերանսի որոշումների կենսագործման կոմպլեքսային միջոցառումների կարևոր բաղկացուցիչ մասը` ուղղված երիտասարդության ուսուցման ու դաստիարակության նոր որակին, կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, սովետական հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման և հոգևոր առաջընթացի արագացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
Ժողովրդական կրթության համակարգը պարտավոր է հնարավորություն տալ յուրաքանչյուր մարդու գործնականում իրականացնելու կրթության և գիտելիքների մշտապես լրացման իրավունքը` կադրերի ուսուցման, պատրաստման ու վերապատրաստման բազմազան ձևերի օգտագործման հիման վրա: Այդ խնդիրների կատարումը պետք է իրականացվի ուսումնական հաստատությունների համակարգի կոմպլեքսային զարգացման, գիտության և պրակտիկայի հետ նրանց փոխհարաբերության արմատական ամրապնդման, կրթության բարձր մակարդակ ապահովելու համար կառավարման տեղական մարմինների պատասխանատվության բարձրացման, ինչպես նաև այդ աշխատողների աշխատանքի ու կենցաղի պայմանների բարելավման ճանապարհով:
Ի կատարումն Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. հուլիսի 26-ի N 414 որոշման և ժողովրդական կրթության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության վրա դնել հետևյալ հիմնական խնդիրների կատարման ղեկավարումը`
հանրապետությունում ժողովրդական կրթության բնագավառում պետական միասնական քաղաքականության ստրատեգիայի մշակում և անցկացում, դրա զարգացման կանխորոշում ու պլանավորում, ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի հետ ժողովրդական կրթության համակարգի փոխգործողության կազմակերպական-տնտեսական մեխանիզմի կատարելագործում.
հանրապետությունում բնակչության անընդհատ կրթության համակարգի ստեղծում, որն ընդգրկի դաստիարակության ու կրթության բոլոր օղակները` նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկները, հանրակրթական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական դպրոցը, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունները, կադրերի որակավորման բարձրացման ու վերապատրաստման համակարգը.
ժողովրդական կրթության ոլորտում կուսակցության ու կառավարության կադրային քաղաքականության իրականացում, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և օգտագործման կատարելագործում.
երիտասարդության համընդհանուր միջնակարգ կրթության կոնցեպցիայի ձևավորում և իրականացում` որպես բազա որակյալ բանվորների ու մասնագետ կադրերի հետագա պատրաստման, անհատի բազմակողմանի զարգացման համար.
կրթության բովանդակության սիստեմատիկաբար նորացում, ուսուցման ձևերի ու մեթոդների կատարելագործում, հաշվի առնելով ժամանակակից պահանջները.
բոլոր տիպերի ուսումնական հաստատություններում բանվորների ու մասնագետների պրոֆեսիոնալ պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման բարձր որակի, արտադրության և գիտության հետ ուսումնական հաստատությունների ինտեգրացման արդյունավետ ձևերի լայն կիրառման ապահովում.
գիտատեխնիկական առաջընթացի արագացման գործում բարձրագույն դպրոցի և ժողովրդական կրթության ամբողջ համակարգի գիտական պոտենցիալի արդյունավետ օգտագործման ապահովում.
հանրապետության ժողովրդական կրթության համակարգի նյութական բազայի տեխնիկական վերազինման ու զարգացման միջոցառումների մշակում և իրականացում.
ուսումնադաստիարակչական պրոցեսի և մասնագետների պատրաստման որակի պետական գնահատում, հանրապետության ժողովրդական կրթության համակարգի բոլոր տիպի ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն.
հանրապետության բոլոր տիպերի ուսումնական հաստատություններում, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից, կադրերի պատրաստման նկատմամբ ընդհանուր և ուսումնամեթոդական ղեկավարության իրականացում.
ըստ ամենայնի դեմոկրատացման հիման վրա ժողովրդական կրթության կառավարման կատարելագործման և հանրապետության ուսումնական հաստատությունների կոլեկտիվների ինքնուրույնության ու պատասխանատվության բարձրացում.
կրթության ու գիտության բնագավառում սահմանված կարգով արտասահմանյան երկրների հետ միջազգային համագործակցության իրականացում:
2. Սահմանել, որ Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության համակարգի մեջ են մտնում լուծարված Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության, Հայկական ՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության և Հայկական ՍՍՀ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի ենթակայության տակ նախկինում գտնվող ուսումնական հաստատություններն ու կազմակերպությունները:
3. Հաստատել Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
4. Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության կենտրոնական ապարատի համար սահմանել աշխատողների առավելագույն թվաքանակ 110 միավորով (առանց շենքերի պահպանության ու սպասարկման անձնակազմի), հաշվի առնելով լուծարված Հայկական ՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության, Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության և Հայկական ՍՍՀ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի ապարատի ընդհանուր թվաքանակի 54 տոկոսով կրճատումը:
5. Ուսումնամեթոդական աշխատանքի մեծ փորձ ունեցող բարձրորակ մասնագետների Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության ապարատում աշխատանքի ներգրավելու նպատակով հանձնարարել Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրությանը` սահմանված կարգով նախապատրաստել առաջարկություններ մինիստրության ապարատի` գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող աշխատողներին ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1957 թ. հունիսի 5-ի N 660 որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսված չափերով պաշտոնեական ռոճիկներ սահմանելու մասին:
6. Թույլատրել Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրությանը` ունենալ մինիստրի 5 տեղակալ, այդ թվում երկու առաջին, և կոլեգիա 13 մարդու կազմով:
Սահմանել, որ դաստիարակչական աշխատանքի վարչությունը, կադրերի վարչությունը և էկոնոմիկայի ու նյութական բազայի զարգացման վարչությունը գլխավորում են մինիստրի տեղակալները, որոնք միաժամանակ հանդիսանում են այդ վարչությունների պետեր:
Կոլեգիայի ուշադրությունը կենտրոնացնել հանրապետության ժողովրդական կրթության համակարգի կազմակերպման ու զարգացման կարևոր պրոբլեմների ուսումնասիրման և լուծման, այդ համակարգի կառավարման հետևողական դեմոկրատացման, կադրերի պատրաստման որակի բարձրացման, ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդման, արդյունաբերության, գիտության և ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի հետ դրանց փոխգործողության ուժեղացման վրա:
7. Ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործկոմի պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության վարչությունը միավորել ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործկոմի ժողովրդական կրթության վարչության հետ:
8. Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ մինիստրության նորմատիվ ակտերը պարտադիր են հանրապետության կրթական-դաստիարակչական գործունեություն իրականացնող բոլոր մինիստրությունների ու գերատեսչությունների, ինչպես նաև իրենց ենթակա ուսումնադաստիարակչական հիմնարկների համար:
9. Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրությանը` մեկամսյա ժամկետում մշակել և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնել Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության հետ համաձայնեցված` Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության կանոնադրության նախագիծը:
10. Կատարված աշխատանքի արդյունքների մասին զեկուցել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին մինչև 1988 թվականի դեկտեմբերի 20-ը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. սեպտեմբերի 9-ի N 485 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Բարձրագույն կրթության ուսումնամեթոդական վարչություն
Գիտության վարչություն
Ընդհանուր միջնակարգ կրթության վարչություն
Պրոֆեսիոնալ-տեխնիկական և միջնակարգ մասնագիտական կրթության վարչություն
Դաստիարակչական աշխատանքի վարչություն
Կադրերի վարչություն
Էկոնոմիկայի և նյութական բազայի զարգացման վարչություն
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
